Անսովոր ֆոբիան բրիտանուհուն ստիպել է սարսափել լոգարաններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+29.09 oC

Անսովոր ֆոբիան բրիտանուհուն ստիպել է սարսափել լոգարաններից

16:36 20.11.2022

Մեծ Բրիտանիայի մի բնակչուհի պատմել է արտասովոր ֆոբիայի մասին, որի պատճառով սարսափելի վախենում է լոգարաններից։ Նրա պատմությունը հրապարակում է Metro-ն։

Դարսի Քրոֆթը, 49-ամյա կլինիկական հիպնոթերապևտ և չորս երեխաների մայր, սկսել է վախենալ, որ լոգարանները լցված են ջրով այն դեպքից հետո, որը պատահել է իր հետ մանկության տարիներին: Երբ նա չորս տարեկան է եղել, մայրը լողանալիս ինչ-որ պահի վերին հարկից առաստաղը փլվել է նրա վրա և ջուր է լցվել: Արդյունքում ոչ ոք չի տուժել, բայց փոքրիկ Դարսին կարծում էր, որ տունը կհեղեղվի, իսկ մայրը կմահանա։

Այժմ, այն ամենը, ինչ կապված է հեղեղման հետ, ներառյալ խցանված զուգարանը և ջրհեղեղների մասին ֆիլմերը, կնոջ մոտ խուճապի նոպաներ են առաջացնում:

«Ես մկանային թուլություն եմ ունենում, շնչառությունս դառնում է արագ և մակերեսային, վերջույթներս և մատներս սկսում են թրթռալ»,- բացատրել է Դարսին:

Դարսիի ամուսինը և նրանց հետ ապրող երկու երեխաներն աջակցում են նրան, երբ նա խուճապի նոպա է ունենում, անմիջապես օգնության են հասնում։

«Կային պահեր, երբ ես մենակ էի մնում ու լոգանք ընդունում։ Ես ստիպված էի ինքս ինձ ստիպել խորը շունչ քաշել, որպեսզի ուշագնաց չլինեմ: Ես հասկանում եմ, որ այս ամենը անտրամաբանական է և տարօրինակ»,- հավելել է կինը:

Որպեսզի օգնի իրեն հաղթահարել իր ֆոբիան, նա վերապատրաստվել է որպես հիպնոթերապևտ, որի միջոցով նա իմացել է, որ նման վախերը կարող են առաջանալ մանկական տրավմայից: Քրոֆթը ձեռք բերած գիտելիքները կիրառում է իր վրա, և դա, ըստ նրա, կյանքը շատ ավելի հեշտացնում է։ Օրինակ՝ նա կարող է մոմերի լույսով լոգանք ընդունել՝ հանգստանալու համար՝ չմտածելով հեղեղի մասին:

Բացի այդ վախից, Քրոֆթը վախենում է դարչինից, չնայած սիրում է դրա համը: Նա բացատրել է, որ համեմունքի հոտն իրեն անհանգստության նոպա է տվել։ Նրանց, ովքեր ունեն այս ֆոբիաները, Դարսին խորհուրդ է տալիս դիմել պրոֆեսիոնալ հիպնոթերապևտի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 09.06.2025

SHANTNEWS

Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանը

14:42 09.06.2025

Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանը

ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում։ «Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական ​​լուծումն է, որը կաջակցվի ՄԱԳԱՏԷ -ի […] ...

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

14:33 09.06.2025

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական […] ...

Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում

14:27 09.06.2025

Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում

ԱԺ տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նախարարը ներկայացրել է գերատեսչության ծրագրերը՝ ըստ ուղղությունների եւ կատարողականների: Մասնավորապես, «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի իրականացման նպատակով ճշտված […] ...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

14:21 09.06.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Հունիսի 10-ին՝ ժամը 00:30-04:30-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սվաճյան, Րաֆֆի, Շերամ, Բաբաջանյան փողոցներում և Երիտասարդության այգում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հայտարարության մեջ: ...

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

14:14 09.06.2025

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատգամավորներին հայտնել է, որ արձանագրվել է հարկային […] ...

BACK_TO_TOP