09:50 24.11.2022
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը ճեպազրույցի ժամանակ բախվել է լրագրողների հետ, Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Sky News-ը։
Ձայնը բարձրացնելու պատճառը Daily Caller-ի լրագրողի հարցն է եղել, որը միջոցառմանը մասնակից ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչիին հարցրել է, թե ինչ է արել նա կորոնավիրուսի տարածումը հետաքննելու համար։
«Ես խոսքը չեմ տալիս մարդկանց, ովքեր գոռում են: Դուք անհարգալից եք ձեր գործընկերների և մեր հյուրի նկատմամբ: Ես ձեզ խոսք չեմ տա, եթե դուք բղավեք և բացի դրանից, դուք ժամանակ եք խլում, քանի որ բժիշկ Ֆաուին մի երկու րոպեից պետք է հեռանա: Ես վերջացրի, ես Ձեզ հետ չեմ վիճի»,- նյարդայնացած ասել է Ժան Պիերը՝ հեռանալով ամբիոնից և տեղը զիջելով Ֆաուչիին։
Այնուամենայնիվ, ճեպազրույցին ներկա մեկ այլ լրագրող աջակցել է գործընկերոջը ՝ նշելով, որ նրա հարցը կորոնավիրուսի վերաբերյալ արդարացված է: Ի պատասխան՝ Բայդենի մամուլի քարտուղարը, վերադառնալով իր տեղը, բարձրաձայն ասել է, որ հիմա «ձեր հերթը չէ»։
«Հարցը լսում եմ, բայց մենք այնպես չենք անում, ինչպես դուք եք ուզում, դա անհարգալից է, վերջացրի, Սայմոն (լրագրողի անունը. – խմբ.), հերիք է»- զայրացած ամփոփել է Ժանը:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղարը կտրուկ ընդհատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակի մասին հարց տվող լրագրողին, որը մամուլի ասուլիսի ժամանակ դիմել էր մահացած կոնգրեսական Ջեքի Վալորսկուն։ Ի պատասխան Ժան-Պիերն ասել է, որ այժմ «խոսելու հերթը չի հասել», իսկ ավելի ուշ նա բացատրել է, որ նախագահը փորձել է զանգահարել հանգուցյալ կոնգրեսականին, քանի որ նա «անընդհատ մտածում է» նրա մասին։
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...
10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղումՀունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...