Կառավարությունը 531 մլն 29 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզի 21 դպրոցների շենքային պայմանների բարելավման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Կառավարությունը 531 մլն 29 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզի 21 դպրոցների շենքային պայմանների բարելավման համար

20:52 24.11.2022

Անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրով, կառավարության որոշմամբ 531 մլն 29 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզի 21՝ Գյումրի քաղաքի թվով 3 և 18 գյուղական դպրոցների շենքային պայմանների բարելավման համար։ Կիրականացվեն տանիքների, դռների, պատուհանների, սանհանգույցների նորոգման, ներքին հարդարման, բարեկարգման աշխատանքներ։

Շինաշխատանքները կիրականացվեն մինչև տարեվերջ։

«Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Գյումրու թիվ 32 հիմնականդպրոց» ՊՈԱԿ

«Օյունջյան միջնակարգ դպրոց-վարժարան» ՊՈԱԿ

«Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Կրաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Քեթիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Ջրառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Պեմզաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Ձորաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Արփենիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Ցողամարգի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Գոգհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Զարիշատի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Ալվարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Հողմիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Գտաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Բանդիվանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

10:30 11.07.2025

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

10:13 11.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

10:00 11.07.2025

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

09:45 11.07.2025

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

Սերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

09:31 11.07.2025

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

Համաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

09:15 11.07.2025

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

Հուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին,  մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...

BACK_TO_TOP