Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական Կատարում անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական Կատարում անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

21:22 28.11.2022

Ֆրանսիայի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ ազգային հավաքական և մասնակցել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է RMC-ն։

Հրատարակության համաձայն՝ հարձակվողը վնասվածքից ավելի արագ է ապաքինվում, քան սպասվում էր, և շաբաթվա կեսերին նա արդեն կարող է վերսկսել մարզումները։ Նա չի հեռացվել ԱԱ-2022-ի հայտացուցակից, քանի որ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որոշել է փոխարինող խաղացող չհրավիրել, հետևաբար նա կարող է վերադառնալ Կատար և խաղալ փլեյ-օֆֆում:

«Ոսկե գնդակի» դափնեկիրն ազգային հավաքականի հետ մեկնել էր Կատար, սակայն մարզման ժամանակ վնասվածք է ստացել, որից հետո վերադարձել է հայրենիք։

L’Équipe թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Բենզեմայի՝ հավաքականից հեռանալուց հետո թիմում մթնոլորտն ավելի լավացել է, իսկ խաղացողները թեթևացել են։ Հաղորդվում է, որ այժմ խաղացողներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են միասին։ Բենզեմայի օրոք շատ երիտասարդ և ոչ փորձառու խաղացողներ անհարմար էին զգում իրենց նրա կողքին:

Ֆրանսիայի հավաքականը դարձավ աշխարհի առաջնությանը մասնակցող առաջին թիմը, որը ժամանակից շուտ ապահովեց մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը խմբային փուլում երկու հաղթանակներից հետո՝ Ավստրալիայի (4:1) և Դանիայի (2:1) հավաքականների նկատմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ

11:30 29.06.2025

Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել է

11:15 29.06.2025

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել է

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:06 29.06.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:00 29.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

10:40 29.06.2025

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

Բելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

10:20 29.06.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

Հունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...

BACK_TO_TOP