17:38 29.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆերնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական փորձառությունը միանշանակ ծառայելու է Հայաստանի և Էկվադորի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի և Էկվադորի առևտրատնտեսական կապերին և նշել դրանց զարգացման առկա հնարավորությունները: Իր խոսքում նախագահը նաև շնորհավորել է Էկվադորին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ և շեշտել, որ միջազգային հարթակներում Հայաստանն ու Էկվադորը շատ հաճախ են հանդես գալիս միասնական մոտեցումներով ու սկզբունքներով, ինչը շատ կարևոր է:
«Ներկայիս իրողությունների պայմաններում ՄԱԿ-ի դերակատարությունն ավելի է բարձրանում և սրանով պայմանավորված Էկվադորին ես հաջողություններ եմ մաղթում իր կարևոր և պատասխանատու պարտականությունների իրականցման գործում»,- նշել է նախագահը՝ շեշտելով, որ Հայաստանը ձգտում է խաղաղության և բարի դրացիական հարաբերությունների հաստատման իր բոլոր հարևանների հետ:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Էկվադորը Հայաստանում:
Խուան Ֆերնանդո Օլգին Ֆլորեսը նշել է, որ Էկվադորը մշտապես խաղաղության և հակամարտությունները քաղաքական երկխոսությամբ լուծելու կողմնակից է և հանձնառու է նաև ՄԱԿ-ի հարթակում ջանքեր գործադրել նաև մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:
Դեսպանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Էկվադորի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և նշել, որ այս տարիների ընթացքում զգալի առաջընթաց կա մասնավորապես առևտրատնտեսական կապերի առևտրաշրջանառության աճի առումով:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, կրթության և գիտության ոլորտներին առնչվող երկկողմ համաձայնագրերի կնքումը, որոնք ներկայումս գտնվում են նախագծային փուլում:
09:09 30.04.2025
Հյուսիսային Կորեան նոր կործանիչի սպառազինության համակարգեր է փորձարկելՀյուսիսային Կորեան փորձարկել է անցյալ շաբաթ գործարկված Choe Ryong բազմաֆունկցիոնալ կործանիչի սպառազինության համակարգերի մարտական պիտանիությունը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Ընդգծվում է, որ կործանիչի սպառազինության համակարգերի առաջին փորձարկումները տեղի են ունեցել ապրիլի 28-ին և 29-ին, մասնավորապես, իրականացվել է գերձայնային թեւավոր հրթիռների, ռազմավարական թեւավոր հրթիռների և զենիթահրթիռների փորձնական արձակում, ինչպես նաև կրակոց […] ...
09:00 30.04.2025
Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է․ Գերմանիայում ուզում են, որ նրան հեռացնեն հավաքականիցԳերմանիայում ուզում են, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին հեռացնեն հավաքականից, հայտնում է Goal-ը։ ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Տորստեն Կինհոֆերը, որն այժմ ֆուտբոլային փորձագետ է աշխատում, գերմանացի պաշտպանի` «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում (2-3) դրսևորած վարքագիծը որակել է «խայտառակություն»։ «Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պետք է մտածի` նման խաղացողը կարո՞ղ է ներկայացնել […] ...
08:52 30.04.2025
Մալիի ազգային համաժողովն առաջարկել է կառավարման նոր համակարգՄալիում բոլոր քաղաքական և հասարակական ուժերի ազգային համաժողովի մասնակիցները հավանություն են տվել ընթացիկ անցումային շրջանի ավարտին երկրի նոր պետական համակարգի վերաբերյալ առաջարկներին։ Այս մասին հայտնում է malijet պորտալը։ Ակնկալվում է, որ ներկայիս ժամանակավոր նախագահ, բանակի գեներալ Ասիմի Գոյտան նախագահի պաշտոնը կստանձնի 2025 թվականից՝ հնգամյա մանդատով և վերընտրվելու հնարավորությամբ՝ հետևելով Սահելի պետությունների դաշինքի (ASS) Համադաշնության իր […] ...
08:43 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:33 30.04.2025
«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա ԱնչելոտիինԿառլո Անչելոտին այս ամռանը կհեռանա «Ռեալից», մադրիդյան ակումբը ցանկանում է նրան հրաժեշտ տալ մեծ հարգանքով, հաղորդում է Relevo-ն: Իտալացուն կվճարվի նրա պայմանագրով սահմանված ամբողջ աշխատավարձը, և նա կստանա ակումբի ցմահ դեսպանի դեր մարզչական կարիերան ավարտելուց հետո։ «Ռեալը» հստակեցրել է, որ չի խանգարի 65-ամյա մասնագետի` Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ մարզիչը հեռանա լիակատար […] ...
08:25 30.04.2025
Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆՍիրիայի իշխանություններն աջակցում են պաղեստինցիներին եւ պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջև։ «Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածում: Մենք պահանջում ենք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում և մարդասիրական օգնության անխոչընդոտ […] ...