Պուտինի ատենախոսությունը գրել է միլիարդատեր ռեկտոր Լիտվինենկոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Պուտինի ատենախոսությունը գրել է միլիարդատեր ռեկտոր Լիտվինենկոն

15:00 05.03.2018

Ռուսաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին գործող նախագահ Վլադիմիր Պուտինի անվան շուրջ սկանդալ է ծագել: Խոսքը վերաբերում է Պուտինի ատենախոսությանը, որը նա պաշտպանել է դեռ 1990-ականներին: Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Ընդերքաբանության համալսարանի ռեկտոր, միլիարդատեր Վլադիմիր Լիտվինենկոյի դուստրը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ատենախոսությունն իր հայրը գրել է անձամբ:

Ժամանակին Օլգա Լիտվինենկոն մասնակցել է Պուտինի նախընտրական շտաբի աշխատանքներին, եղել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի պատգամավոր, սակայն հոր հետ հակասությունների պատճառով 7 տարի առաջ փախել է Ռուսաստանից և բնակվում է Լեհաստանում: Օլգա Լիտվինենկոյի կատարած մի շարք սկանդալային բացահայտումների հիման վրա հետաքննություններ են կատարվել նրա հոր՝ Վլադիմիր Լիտվինենկոյի դեմ: Այժմ Օլգա Լիտվինենկոն փորձում է այնպես անել, որ իր հայրը և նրա մի շարք ընկերներ հայտնվեն «Մագնիտսկու ցուցակում»:

Հայր և դուստր հակամարտության առանցքում է հայտնվել Վլադիմիր Պուտինը: Օլգա Լիտվինենկոն բացահայտել է, թե ինչպես է Պուտինը պաշտպանել իր ատենախոսությունը: Դա տեղի է ունեցել 1997թ., երբ Պուտինը զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

«Հայրս Պուտինի համար անձամբ է ատենախոսություն գրել: 1997թ. մեր ամառանոց պատճենահանման սարք էին բերել: Հայրս արձակուրդ էր վերցրել: Պուտինը երբեք չէր գալիս ամառանոց, երբեք չէր խորհրդակցում հորս հետ ատենախոսության թեմայով: Նման բան չի եղել: Ամեն ինչ գրել է բացառապես իմ հայրը», – հարցազրույցում նշել է Օլգա Լիտվինենկոն:

Վլադիմիր Պուտինի ատենախոսության մեջ գրագողություն են հայտնաբերել դեռևս 2006թ. Վաշինգտոնի Բրուկինգզի ինստիտուտի մասնագետները: Ըստ նրանց՝ Պուտինի աշխատանքի հիմնական մասը արտագրվել է Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսորներ Ուիլիամ Քինգի և Դևիդ Քլիլանդի «Ռազմավարական պլանավորում և քաղաքականություն» գրքից՝ տպագրված 1979թ.:

Օլգա Լիտվինենկոյի կարծիքով, Պուտինն իր ատենախոսության դիմաց Վլադիմիր Լիտվինենկոյին ոչ թե գումար է տվել, այլ՝ պաշտոն:

«Հնարավոր է, որ հայրս անվճար է գրել աշխատանքը: Գուցե, նման կերպ նա շնորհակալություն է հայտնել ռեկտորի պաշտոն ստանալու համար: Բացի այդ, ողջ կյանքում նրանց կապել են տարբեր բիզնես շահեր», – նշել է Օլգա Լիտվինենկոն:

Լրատվամիջոցներում բազմիցս քննարկվել են Պուտինի և Լիտվինենկոյի հարաբերությունները: Ընդերքաբանության համալսարանի ռեկտորը երեք անգամ ղեկավարել է Պուտինի նախընտրական շտաբը: Նա ռուսական բուհերի ղեկավարների շրջանում ամենահարուստն է: Վլադիմիր Լիտվինենկոն իր 850մլն դոլարի հասնող կարողությամբ նույնիսկ հայտնվել է Ռուսաստանի ամենահարուստ 200 մարդկանց ցուցակում:

Սյուզաննա Չրաղյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

10:30 04.05.2025

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

10:10 04.05.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

09:59 04.05.2025

Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «Կիրակնօրյա զբոսանք Իջևանում՝ 25 կմ»:   ...

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

23:51 03.05.2025

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

23:45 03.05.2025

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...

BACK_TO_TOP