20:00 03.12.2022
Կապիտալ ծախսերի ծրագրով մինչև տարեվերջ Շիրակի մարզում նախատեսված է շահագործման հանձնել 70 կմ հիմնանորոգված կամ միջին նորոգումների ենթարկված ճանապարհ: Պետական բյուջեից մարզի ճանապարհաշինության հատկացումը 2022-ին կազմել է 10 միլիարդ դրամ:
Շիրակի մարզն ընդհանուր ունի 829 կմ ճանապարհ, որից 495 կմ-ը՝ մարզային, 220-ը՝ հանրապետական, իսկ 114-ը միջպետական նշանակության են։ Այս կիլոմետրերի հաշվարկում են նաև քանդված, անանցանելի հատվածները, որտեղով անցնել անհնար է անգամ մեծ բեռնատարների համար: Ամեն տարվա փոսային նորոգումները ելք չեն, իսկ միջին նորոգման կամ հիմնանորոգման ծրագրերում այդպիսի ճանապարհները ներառվում են միայն մասնագիտական ուսումնասիրություններից ու եզրակացություններից հետո:
Այս տարվա ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկից առաջ, հունիս-հուլիս ամիսներին շինարարները վերսկսեցին 2021-ին դադարեցված մի քանի ճանապարհների հիմնանորոգումները։ Տարբեր պատճառներով դրանք մնացել էին անավարտ: Հիմնական պատճառ նշվում են նախագծային փոփոխություններն ու հայտնաբերված թերությունները։
Այս տարվա մի քանի ճանապարհահատվածների հիմնանորոգումներն էլ կտեղափոխվեն 2023 թվական: Դրանցից մեկը 4.9 կմ երկարության Արթիկ համայնքի տարածքով անցնող հանրապետական նշանակության ճանապարհն է, իսկ մյուսը շուրջ 30 կմ երկարության Արմավիր-Իսահակյան-Գյումրի միջմարզային ճանապարհն է։ Շինարարության ավարտական փուլում ի հայտ են եկել լրացուցիչ աշխատանքներ, որոնք նախագծում ներառված չեն եղել:
«Այդ ճանապարահատվածում 5,5 կմ հատվածը տակը բետոնյա ծածկույթ ունի, ու էդ բետոնյա ծածկի նախագծային փաստաթղթերում այժմ կատարվում են փոփոխություններ, նախատեսվում է այդտեղ նոր ասֆալտբետոնյա շերտ տեղադրել»,-նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը պետը որոշ հատվածներում աշխատանքների դանդաղ ընթացքի պատճառ է համարում շին ընկերությունների միաժամանակ մի քանի փողոցաշինական ուղղություններով զբաղված լինելը, ինչն առաջ է բերում աշխատուժի և տեխնիկայի պակաս:
2022-ի ծրագրերի ամփոփին զուգահեռ արդեն հայտարարվել են հաջորդ տարվա ճանապարհաշինական ծրագրերի համար մարզի մի քանի ճանապարհների հիմնանորոգման շինընկերությունների մրցույթներ: Պետական միջոցներով մարզում կհիմնանորոգվեն հանրապետական և միջպետական ճանապարհներ:
«Այս պահին մի քանի մրցույթներ են հայտարարված մեր մարզի մի քանի ճանապարահատվածների հիմնանորոգումների համար: Կնշեմ Գյումրիի օղակաձև փողոցի կառուցապատումը, որը Երկաթգծի ավանից կհասնի մինչև Թբիլիսյան խճուղի՝ 2,5 կմ երկարության հատվածը, Աշոցք-Բավրա ճանապարհի 11 կիլոմետր երկարության հատվածի ու Թորոսգյուղից մինչև Քեթիի ոլորանների 1,8 կմ երկարության հատվածների շինմրցույթները նույնպես հայտարարված են»,- Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:
Մրցույթների արդյունքները շատ չեն ուշանա։ Պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինության որակի վերահսկողական գործառույթն այս դեպքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագիտական խմբինն է:
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...