Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծման ավարտի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծման ավարտի մասին

17:57 03.12.2022

Թուրքիան կավարտի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին իր հարավային սահմանների երկայնքով, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսպիսով, նա հասկացրել է, որ Անկարան չի հրաժարվում Սիրիայի հյուսիսում անդրսահմանային ռազմական գործողություն իրականացնելու ծրագրերից այնտեղ տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ուժերի դեմ։,

«Մենք թույլ չենք տա ահաբեկչական միջանցք ստեղծել մեր սահմաններին: Մենք անպայման կավարտենք 30 կիլոմետրանոց անվտանգության գծի ստեղծումը մեր հարավային սահմանների երկայնքով: Ոչ մի ահաբեկչություն, ոչ ոք մեզ չի ստիպի հրաժարվել այդ ծրագրերից»,- ասել է Էրդողանը։

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ նոյեմբերի 20-ին մեկնարկած «Մագիլ-սուր» օդային օպերացիայից հետո։ Դրան մասնակցում էր ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարվածների արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների հենակետերը, նրանց պահեստներն ու ապաստարանները, ոչնչացվել են հարյուրավոր զինյալներ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նոր գործողությունը Անկարային թույլ կտա վերահսկողություն ապահովել Սիրիայի հետ սահմանի 600 կիլոմետրանոց հատվածի վրա և նվազագույնի հասցնել հարակից տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքները։  Ռազմական աղբյուրների համաձայն՝ նախատեսվում է գործողությանը ներգրավել մոտ 50 հազար թուրք զինվորականների և սիրիական զինված ընդդիմության զինյալների, որոնց աջակցում է Անկարան։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժ

13:39 14.07.2025

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժ

Երկուշաբթի օրը 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևմուտքում գտնվող Մալուկու նահանգի Տանիմբար կղզիների շրջանում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ «Էպիկենտրոնը գտնվել է 66 կմ խորության վրա, Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Տուալ քաղաքից մոտավորապես 177 կմ արևմուտք», – հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկրաշարժի վայրից դեռևս որևէ տեղեկություն չի […] ...

Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է Ուկրաինա

13:30 14.07.2025

Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է Ուկրաինա

Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Ուկրաինա, հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին Ուկրաինայում », – գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը պնդում է, որ կողմերը կքննարկեն զենքի մատակարարումները և պատժամիջոցների քաղաքականությունը։ ...

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

13:23 14.07.2025

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 15․16-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 48-րդ թաղամասի 5-րդ այգետնակի […] ...

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

13:15 14.07.2025

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ղազարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գրիգոր Զոհրապ փ․), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, • […] ...

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

13:07 14.07.2025

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ […] ...

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

13:00 14.07.2025

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...

BACK_TO_TOP