13:47 08.12.2022
Գերմանիայի հավաքականում ԱԱ-2022-ի ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել:
Թիմը երկու ճամբարի է բաժանվել՝ «Բավարիայի» ֆուտբոլիստները և մյուսները, հայտնում է Sport Bild-ը: Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին մեղադրել են «Բավարիայի» ֆուտբոլիստների հանդեպ հատուկ վերաբերմունք ունենալու մեջ, ինչը թիմի ներսում տարաձայնությունների պատճառ է դարձել: Ֆլիկը չի կարողացել միավորել ամբողջ թիմին:
Խնդիրները սկսվել էին խմբային փուլի 1-ին տուրի՝ Ճապոնիայի դեմ (1-2) խաղից առաջ: One Love թևկապի շուրջ բանավեճը խաղից մեկ օր առաջ սկսել են Մանուել Նոյերն ու Լեոն Գորեցկան, որոնք պնդել են, թե թիմային լուսանկարի ժամանակ պարտադիր պետք է փակել բերանը՝ ի նշան բողոքի: Մյուս ֆուտբոլիստները չեն ցանկացել որևէ քաղաքական ակցիայի մասնակցել:
Ճապոնիայի դեմ խաղի ժամանակ շատ ֆուտբոլիստներ չեն հասկացել Ֆլիկի՝ Գյունդողանի փոխարեն Գորեցկային խաղադաշտ մտցնելու որոշումը: Թիմի ներսում կարծել են, թե փոխարինումն արվել է, որպեսզի Գորեցկան գոհ մնա:
Մարկ-Անդրե տեր Շտեգենին ու Կայ Հավերցին էլ չի գոհացրել այն, որ իրենք աշխարհի առաջնության խաղերի մի մասում մնացել են պահեստայինների նստարանին: «Բարսելոնայի» դարպասապահն էլ զայրացած է եղել, որ շանս չի ստացել, չնայած ակումբում իր ելույթներին:
Իսկ «Բորուսիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն, որը «Բավարիայում» հանդես է եկել Ֆլիկի գլխավորությամբ, դուրս է եկել խաղադաշտ՝ չնայած առաջին խաղում ցուցադրած վատ խաղի, մինչդեռ Նիկո Շոտերբեկն ու Մաթիաս Գինտերն այդպես էլ ոչ մի անգամ դաշտ դուրս չեն եկել:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...