Մեկնարկային կազմում չընդգրկվելուց հետո Ռոնալդուն ցանկացել է հեռանալ Պորտուգալիայի հավաքականից. Record – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Մեկնարկային կազմում չընդգրկվելուց հետո Ռոնալդուն ցանկացել է հեռանալ Պորտուգալիայի հավաքականից. Record

16:57 08.12.2022

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին, որ կհեռանա ազգային թիմից, հայտնում է Record-ը։ Ըստ աղբյուրի՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռոնալդուն իմացել է, որ չի լինելու Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի հետ հանդիպմանը։

Պատմությունը սկսվել է ԱԱ-2022-ի խմբային փուլի Պորտուգալիա – Հարավային Կորեա խաղում, երբ 65-րդ րոպեին 1:1 հաշվի ժամանակ Սանտուշը Ռոնալդուին փոխարինեց։ Նա, ըստ աղբյուրի, մարզչին ասել է․ «Դու շտապում ես ինձ փոխարինել»։ Ինքը՝ Ռոնալդուն, խաղից հետո հերքել է դա և ասել, որ այդ խոսքերը ուղղված է եղել Կորեայի հավաքականի խաղացողին, ով փոխարինվելիս պահանջել է, որ պորտուգալացին հնարավորինս շուտ հեռանա խաղադաշտից։

Սանտուշը, ամեն դեպքում, դժգոհ է մնացել Կրիշտիանուի պահվածքից՝ ասելով, որ իրեն դուր չի եկել ֆուտբոլիստի արձագանքը, և հավելել, որ, այնուամենայնիվ, դա ներքին խոհանոցի հարց է, և հրապարակայնորեն չի արձագանքի։

Ռոնալդուն Շվեյցարիայի հետ 1/8 եզրափակչի հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին։ Նրա թիմը հաղթել է 6:1 հաշվով, իսկ Ֆերնանդո Ռամոսը, ում փոխարինել է Ռոնալդուն, դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

Կրիշտիանուին դուր չի գալիս այն դերը, որը նա խաղում է ԱԱ-2022-ում, և նա այդ մասին ասել է մարզչին՝ սպառնալով հեռանալ թիմից։ Աղբյուրի համաձայն՝ Կրիշտիանուն մոտ է եղել հեռանալուն ու Պորտուգալիայի հավաքականի ճամբարը լքելուն։ Սակայն որոշ ժամանակ անց նա մտափոխվել է՝ հասկանալով, որ դեռ կարող է կարևոր դեր խաղալ այս թիմի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP