Տիղմ ու կենցաղային աղբ. Երևանյան լճի մաքրման աշխատանքները շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Տիղմ ու կենցաղային աղբ. Երևանյան լճի մաքրման աշխատանքները շարունակվում են

18:45 08.12.2022

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի գարնանը մեկնարկեց Երևանյան լճի լիարժեք մաքրումը: Կառուցման օրից՝ 1970 թվականից ի վեր լճում երբևէ այս ծավալի մաքրման գործընթաց չէր եղել: Ընդհանուր առմամբ ավելի քան 12 հազար խմ աղբ դուրս բերվեց:

Այս օրերին լճում աշխատում է աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկը:

«Նոյմեբերի 28-ից սկսել ենք այստեղ աշխատանքները: Այժմ Բագրատունյաց պողոտայից դեպի Շենգավիթ հնարավայր ընկած հատվածում ենք: Այստեղ գործը վերջացնելուց հետո պետք է անցնենք նաև դիմացի ափ: Ամեն օր 10-12 բեռնատար աղբ ու տիղմ է տեղափոխվում»,-ասում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը:

Այնտեղ, որտեղ տեխնիկայի աշխատանքն անհնարին է, աղբը հավաքվում է ձեռքով: Բայցևայնպես, լիճը մաքրելը դեռևս խնդրի վերջնական լուծում չէ, քանի դեռ քաղաքացիները աղբը նետում են ջուրը:

«Կենցաղային աղբ՝ շշեր, կերակրի մնացորդներ. մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ այսքանը մաքրելու համար համայնքը մեծ միջոցներ է ծախսում»,-ասում են մաքրուհիները:

Աշխատանքները կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները նպաստավոր են: Այս տարի նաև եղեգները չորացնելու ծավալուն գործ արվեց ավելի քան 8 հա տարածքում: Հաջորդ տարի գործընթացը կշարունակվի: Մինչ այդ տեխնիկան բացում է ճահճացած հատվածները:

«Այստեղ տիղմի հաստությունը որոշ տեղերում 4-5 մետր է: Մինչև հիմա լիճը տիղմից չէր մաքրվել, այնպես որ, անգամ այսքան ջանք թափելուց հետո մեր աշխատանքը տեսանելի չէ այնպես, ինչպես կցանկանայինք»,-ասում է Հովհաննես Մանուկյանը:

Լճի մաքրմանը զուգահեռ՝ կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակները: Կշարունակվի նաև ափամերձ տարածքում հանգստի գոտու շինարարությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նաիր Թիկնիզյանը` Չեմպիոնների լիգայի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

11:05 24.07.2025

Նաիր Թիկնիզյանը` Չեմպիոնների լիգայի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնի երկրպագուններն են քվեարկությամբ լավագույնը ճանաչել 26-ամյա ֆուտբոլիստին: Բելգրադը ներկայացնող թիմը հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով, Թիկնիզյանը մասնակցել էր ամբողջ խաղին: Այս խաղով Թիկնիզյանը […] ...

Կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի հերթական նիստը

11:00 24.07.2025

Կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից չի զեկուցվում 37-ը: Եվս մեկ հարց գաղտնի է։ Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցել մեկնել է Ռուսաստան։ ...

FT. Ռուբիոն ազդել է Թրամփի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Վենեսուելայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման վրա

10:55 24.07.2025

FT. Ռուբիոն ազդել է Թրամփի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Վենեսուելայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման վրա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ճնշում է գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ Ռուսաստանի, Վենեսուելայի, Իրանի և Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ընդունելու համար, հաղորդում է Financial Times (FT)-ը։ Հրատարակությունը գրում է, որ Ռուբիոն, ըստ իր կողմնակիցների, ոչ միայն չի շեղվել իր սկզբունքներից արտաքին քաղաքականության հարցերում, այլև պաշտպանել է դրանք՝ ազդելով Թրամփի վրա «ավելի կռվարար դիրքորոշում […] ...

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ վստահության ամրապնդումը և պատժամիջոցների վերացումը փոխկապակցված են

10:45 24.07.2025

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ վստահության ամրապնդումը և պատժամիջոցների վերացումը փոխկապակցված են

Պատժամիջոցների վերացման և վստահության ամրապնդմանն ուղղված Իրանի փոխադարձ քայլերի հարցերը փոխկապակցված են, ասել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը մասնակցում է Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին։ «Ինչ վերաբերում է վստահության ամրապնդման միջոցառումներին, ապա Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների բոլոր հինգ փուլերը կենտրոնացած էին երկու կարևոր հարցի վրա. նախ՝ վստահության ամրապնդման միջոցառումների, թափանցիկության ապահովման կամ, ինչպես ասում […] ...

45-ամյա Վենուս Ուիլյամսը  վերադարձը կորտ նշել է հաղթանակով

10:35 24.07.2025

45-ամյա Վենուս Ուիլյամսը վերադարձը կորտ նշել է հաղթանակով

45-ամյա ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը 2024 թվականի մարտից հետո առաջին մրցախաղն է անցկացրել։ Վաշինգտոնում ընթացող WTA-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում նա 6:3, 6:4 հաշվով հաղթել է 35-րդ ռակետ, ամերիկուհի Փեյթոն Սթիրնսին։ Հաջորդ փուլում Վենուսը կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Մագդալենա Ֆրենխի հետ։ ...

Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց

10:30 24.07.2025

Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց

Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց՝ Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի և Աբովյանի տարածքային կենտրոնների աշխատակիցների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ «Դասընթացն իրականացվել է ընտանեկան և կենցաղային, գենդերային հիմքով բռնության դեպքերին պատշաճ արձագանքելու կարողությունների […] ...

BACK_TO_TOP