Ցուցահանդես Տավուշում՝ «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+35.09 oC

Ցուցահանդես Տավուշում՝ «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում

18:20 10.12.2022

Դեկտեմբերի 8-9-ը Տավուշի մարզպետարանի հանդիսությունների դահլիճում և կից ուսումնական կենտրոնում կազմակերպվել էր «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» տվյալների ցուցահանդես։

Ցուցահանդեսի նպատակն էր հանրամատչելի ձևով ներկայացնել աղքատության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ Տավուշի մարզում իրականացված հետազոտությունների արդյունքները։

Մուտքն ազատ էր։ Ցուցահանդեսի մասնակիցները ինտերակտիվ ձևաչափով ծանոթացան արդյունքներին, մեթոդաբանությանն ու քննարկեցին ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։

Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» 3-ամյա ծրագրի շրջանակներում՝ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (CRRC-Armenia), Եվրասիա համագործակցության հիմնադրամի (EPF) և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) ջանքերով։

Ծրագրի միջոցով փորձ է արվում որոշարկել աղքատության բազմաչափ դրսևորումները՝ նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների՝ աղքատությունը հասցեագրելու կարողությունների զարգացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանը կհարստացնի ուրան սեփական կարիքների համար

15:58 24.07.2025

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանը կհարստացնի ուրան սեփական կարիքների համար

Իրանը մտադիր է ինքնուրույն հարստացնել ուրանը սեփական կարիքները բավարարելու համար՝ համարելով, որ չի կարող հույսը դնել ուրիշների վրա դա անելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը մասնակցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին: «Իրանը կհարստացնի ուրանը իր կարիքներին համապատասխան։ Այսքանը կարող եմ ասել։ Մենք պետք է կարողանանք անել այն, ինչ մեզ անհրաժեշտ […] ...

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում

15:45 24.07.2025

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում

Հուլիսի 24-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Նեյմարը շատ բուռն է տոնել չեղած գոլը

15:33 24.07.2025

Նեյմարը շատ բուռն է տոնել չեղած գոլը

Բրազիլիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում 1-2 հաշվով պարտվել է «Ինտերնասիոնալին»: Հանդիպման ավարտին դաշտի տերերի լեգենդար հարձակվող Նեյմարը մոտ է եղել գոլ խփելուն և հաշիվը հավասարեցնելուն: Սակայն չի ստացվել, իսկ բրազիլացին կարծել է, թե իր հարվածից հետո գնդակը հատել է դարպասային գիծը: Նա շատ բուռն է տոնել գոլը, որը փաստորեն չի եղել։ 15 […] ...

Նոր սարքեր կտրամադրվեն երեխաններին՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար

15:20 24.07.2025

Նոր սարքեր կտրամադրվեն երեխաններին՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 729 միլիոն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ անհրաժեշտ դեղերի ապահովմամբ, ինչպես նաև 0-9 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովմամբ և սպասարկման ծրագրի ձեռքբերմամբ պայմանավորված: Ինչպես նշել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, տարեց տարի ավելանում է բնակչության դեղապահովման ինչպես անվանացանկը, այնպես էլ շահառուների թիվը։ «Որոշման կարևոր կետերից […] ...

Թուրքիան 2,5 միլիարդ եվրոյի վարկ է վերցրել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը իրականացնելու համար

15:08 24.07.2025

Թուրքիան 2,5 միլիարդ եվրոյի վարկ է վերցրել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը իրականացնելու համար

Անկարայում մեկնարկել է Թուրքիան Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման նախագիծը: Ճանապարհը պետք է միանա Ադրբեջանի երկաթուղային ցանցին ու հետագայում շարունակվի դեպի Բաքու Սյունիքի տարածքով: Երեկ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ նախագծի ֆինանսավորման հարցը լուծվել է ու հնարավոր է արդեն գործի անցնել: Ինչպե՞ս են լուծել ֆինանսավորման հարցը։ Իսկ Ադրբեջա՞նը․ սեփական փողո՞վ է կառուցում ճանապարհը, թ՞ե […] ...

UFC 320-ի և UFC 321-ի գլխավոր իրադարձությունները

14:53 24.07.2025

UFC 320-ի և UFC 321-ի գլխավոր իրադարձությունները

UFC-ի նախագահ Դանա Ուայթը ներկայացրել է Լաս Վեգասում կայանալիք UFC 320-ի և Աբու Դաբիում կայանալիք UFC 321-ի գլխավոր իրադարձությունները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: UFC 320-ում հոկտեմբերի 4-ին կմրցեն կիսածանր քաշային կարգի գործող չեմպիոն Մագոմեդ Անկալաևը և բրազիլացի Ալեքս Պերեյրան։ Թեթևագույն քաշային կարգի չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլին կմենամարտի ամերիկացի Քորի Սենդհագենի հետ, իսկ կիսածանր քաշային […] ...

BACK_TO_TOP