Կձևավորվի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+22.09 oC

Կձևավորվի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ

16:11 24.07.2025

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ լուծելու նպատակով: Այն կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը:

Արդյունքում՝ կձևավորվի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ՝ ապահովելով գործատուների իրական մասնակցությունը կրթական գործընթացի բոլոր փուլերին՝ դրանով իսկ երաշխավորելով կրթական վերջնարդյունքների համապատասխանությունը աշխատաշուկայի կարիքներին։ Որոշմամբ նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում և յուրաքանչյուր որակավորման լիցենզավորում։ Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշումը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների հերթական քայլն է:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է լիցենզավորման կարգի այն փոփոխությունները, որոնք ուղղված են մասնավորի հետ համագործակցությանը: Մասնավորապես՝ լիցենզավորման կարգում առանձին կարգավորումներ են դրվում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության պայմանների պարագայում լիցենզավորման չափանիշների ուղղությամբ, ինչպես նաև կարևոր ճկունություն է հիմնական աշխատակազմի համամասնության նվազեցումը մինչև 30%: Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ սա հնարավորություն է տալու, որ քոլեջները շատ ավելի ակտիվորեն ներգրավեն մասնավոր ոլորտում աշխատող մասնագետներին, որոնք ունեն պրակտիկ հմտություններ և գիտելիք, ինչը կարևոր է այս ոլորտի կրթության փոխանցման ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման կայուն համակարգ. ՇՄ նախարար

21:34 25.07.2025

Համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման կայուն համակարգ. ՇՄ նախարար

Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Նիստին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։ Իր ելույթում նախարար Մաթևոսյանը անդրադարձել է կլիմայի […] ...

Սարատովի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո 15 մարդ դիմել է բժիշկների

21:26 25.07.2025

Սարատովի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո 15 մարդ դիմել է բժիշկների

Սարատովի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից հետո բժիշկների է դիմել 15 մարդ, ովքեր ստացել են ամբուլատոր օգնություն: Այս մասին Telegram-ում հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ «Շտապօգնության խմբերը նույնպես հերթապահում են այստեղ 24 ժամ: Ավելի վաղ 15 մարդ դիմել էր բժիշկների: Նրանց անհրաժեշտ օգնությունը տրամադրվել է ամբուլատոր հիմունքներով», – գրել է նա։ Նա մանրամասնել է, […] ...

Երևանը հյուրընկալել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը

21:18 25.07.2025

Երևանը հյուրընկալել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը

Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացվում է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են 16 երկրների հավաքականներ։ Այս մասին հայտնել են ԼԳՄՍ նախարարությունից: Խաղերը տեղի են ունենում «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում։ Առաջնության շրջանակում նախատեսվում է շուրջ 60 հանդիպում և ավելի քան 500 մարզիկի ներգրավում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հասմիկ Ավագյանն այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց

21:08 25.07.2025

Հասմիկ Ավագյանն այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց։ Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է մարզադպրոցի անվանի սաներին՝ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար մարզիկներ Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին և Լևիկ Միքայելյանին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արման Անդրեասյանը և Վազգեն Թևանյանը վերջերս մեդալներ են […] ...

Իլյա՛, դադարի՛ր փախչել․ ուշագրավ տեսանյութ թե ինչպես է Արման Ծառուկյանը վազում սագի հետևից և պատասխանում Տոպուրիային

20:59 25.07.2025

Իլյա՛, դադարի՛ր փախչել․ ուշագրավ տեսանյութ թե ինչպես է Արման Ծառուկյանը վազում սագի հետևից և պատասխանում Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ուշագրավ կերպով պատասխանում է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային։ Հայ մարզիկը տեսանյութում վազում է սագի հետևից և բացականչում. «Իլյա՛, դադարի՛ր փախչել։ Մի՛ անհանգստացիր, ես դա արագ կանեմ»։   View this post on Instagram   A post shared by Arman Tsarukyan (@arm_011) ...

«Գիտելիքի կամուրջ». ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

20:51 25.07.2025

«Գիտելիքի կամուրջ». ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 3-25-ը Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում իրականացրել է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագիրն այս տարի ուներ «Գիտելիքի կամուրջ» խորագիրը: Վերապատրաստման այս տարվա դասընթացներին մասնակցել է 62 ուսուցիչ՝ 10 երկրից: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հուլիսի 25-ին ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա […] ...

BACK_TO_TOP