13:23 16.08.2018
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելուն, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուն և կալանավորման որոշմանն է այսօր անդրադարձել նրա շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Փաստաբանը տեղեկացրել է, որ արձակուրդի ավարտից հետո Ֆարմանյանը վերադառնալու է Հայաստան: Այդ ընթացքում բողոքարկելու են կալանավորման որոշումը: Խուդոյանն ասել է նաև, որ Անահիտ Ֆարմանյանը մինչ արձակուրդի մեկնելը չի հրավիրվել դատավարական գործողություններին և չի ունեցել դատավարական որևէ կարգավիճակ:
«Աշխատանքային ժամի ավարտից հետո անձամբ ինձ է դիմել վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչը՝ քննիչը և հայտնել, որ հաջորդ օրը պլանավորում են կատարել դատավարական գործողություն: Չի հստակեցվել, թե ինչի մասին է խոսքը: Նշված ժամանակահատվածում ես չեմ կարողացել կապ հաստատել տիկին Ֆարմանյանի հետ, նույն կերպ չեն կարողացել կապ հաստատել նաև ոստիկանության աշխատակիցները: Պատճառն այն է, որ նշված ժամանակահատվածում տիկին Ֆարմանյանը արդեն ուղևորվելիս է եղել երկրից դուրս: Նույն օրը՝ գիշերը, ես ստացել եմ պատասխան տիկին Ֆարմանյանից, որ նա բացակայում է ՀՀ-ից, արձակուրդում է և վերադառնալու է շուտով»,- ասաց Խուդոյանը:
Փաստաբանը տեղեկացրել է, որ Անահիտ Ֆարմանյանն արձակուրդից կվերադառնա միայն օգոստոսի վերջին:
Նշենք, որ 2018 թվականի օգոստոսի 7-ին Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի համար (խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով): Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քննիչի որոշմամբ հետախուզում է հայտարարվել և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Օգոստոսի 8-ին դատարանը որոշել է Ֆարմանյանին կալանավորել:
«Վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցելու մեր հայտնած պատրաստակամությունն անտեսվել է: Ձևական նկատառումներով, ոստիկանության միջոցով տարածած հաղորդագրություններով փորձել են հասարակության մեջ տպավորություն ստեղծել, որ տիկին Ֆարմանյանը թաքնվում է քննությունից, ինչը իրականությանը չի համապատասխանում: Մենք նախապես բողոքարկելու ենք կալանավորման մասին ու նրան մեղադրանք առաջադրելու մասին որոշումը: Վարույթն իրականացնող մարմնի մոտ այս պահին որևէ հիմք առկա չէ, որպեսզի տիկին Ֆարմանյանը վկայից բացի որևէ այլ կարգավիճակ ունենա»,- ասաց Խուդոյանը:
Այս հարցի շուրջ Shantnews-ի թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ քննչական կոմիտեից: Մեր լրագրողին խոստացել են ավելի ուշ պատասխանել:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...