18:38 15.12.2022
Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքի պատին նոր ցուցանակ է հայտնվել այն մասին, որ այստեղ լինելու է Շիրակի երկրագիտական թանգարանը։ Նախկին հիվանդանոցի եռահարկ շենքը երկրագիտական թանգարանին հատկացվեց 2018 թվականին, կազմակերպվեց հանգանակություն, հավաքված մոտ 15 միլիոն դրամով նախագծման էսքիզային տարբերակ հասցրեցին կատարել։
«Նախագիծը պարզապես էսքիզային է եղել, էսքիզային տեսքով ինչ-որ բաշխումներ է կատարվել, թե որ սենյակը ինչ է լինելու, որպես աշխատանքային նախագիծ գոյություն չի ունեցել, և պարզ էլ չի եղել, թե շենքը վերակառուցելու համար ինչքան ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կա»,- պարզաբանում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
Էսքիզային նախագծի համար ծախսված 15 միլիոն դրամն այժմ համարվում է առ ոչինչ, քանի որ արդեն երեք հարկանի շենքը ամբողջությամբ թանգարանինը չէ։ Այս սև շենքի մի հատվածում որոշվել է թանգարանի հարևանությամբ տեղակայել թիվ 1 պոլիկլինիկան։
Շենքից տարածք պոլիկլինիկային հատկացնելու մասին կառավարության որոշում դեռ չկա, բայց չափագրումներ են արդեն կատարվել, տվյալներն ուղարկվել են պետգույքի կառավարման կոմիտե: ԿԳՄՍ նախարարությունից էլ ստացվել է դրական եզրակացություն՝ դեմ չեն, որ շենքի մի հատվածում գործի պոլիկլինիկ ծառայություն:
30 հազար կտոր եզակի, բացառիկ գտածոները շենքային պայմաններ չունենալու պատճառով 3 տասնամյակ է չեն կարողանում ցուցադրվում։ Շենքի վերակառուցման էսքիզային նախագծի բնօրինակը թանգարանում է, բայց չհրկիզվող պահարանում, որը հնագետ Համազասպ Խաչատրյանի մահից հետո կապարակնքվել է, նույնը նաև պահոցներին է վերաբերում, բոլոր փակ են:
Այնուամենայնիվ, թանգարանի աշխատակազմի համար անակնկալ էր շենքը մասերի բաժանելու որոշումը, դիմել են մարզպետարան, որոշ հատվածներն ամբողջությամբ իրենց ենթակայության թողնելու խնդրով:
«Մեր անհանգստությունը կայանում է նրանում, որ որոշում կա շենքի մի հատվածը տրամադրել առաջին պոլիկլինիկային։ Մենք մարզպետին խնդրել ենք և նաև էս մասով զրույց է եղել, որ շենքի նկուղային հարկը պարտադիր հատկացվի թանգարանին, որովհետև ամբողջ աշխարհում ընդունված կարգ կա, որ բոլոր թանգարաններում ֆոնդերը պահվում են նկուղներում»,- ասում է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրենի ԺՊ Մերուժան Մինասյանը։
Նկուղային հարկից բացի, որտեղ նախատեսվում էր ֆոնդերը պահել ու կազմակերպել նաև թաղման ծեսեր և այլ ցուցադրություններ, թանգարանը առաջարկել է տրամադրել հիվանդանոցի շենքի բակի առանձին կառույցը, որը կարելի է օգտագործել որպես ռեստավրացիոն լաբորատորիա:
Ի վերջո շենքի տնօրինման իրավասությունը թանգարանինը թե՞ պոլիկլինիկայինն լինելու, որը դեռ 2020 թվականին կադաստրային վկայականով որպես սեփականություն հանձնվել էր Շիրակի երկրագիտական թանգարանին: Քաղաքաշինության վարչության պետը նշում է՝ ՀՀ կադաստր կոմիտեն նոր փաստաթուղթ կտրամադրի,յ ուրաքանչյուր հաստատությունը կունենա առանձին կադաստրային վկայական։
Իսկ ներկայում գործող թիվ 1 պոլիկլինիկայի շենքը Կումայրի արգելոց թանգարանին է պատկանում՝ որպես պատմաճարտարապետական կառույց։ Շենքի որոշ հատվածներ դեռ տարիներ առաջ էին վաճառվել, նկուղային հարկն ու որոշ տարածքներ տրված են վարձակալության։ Այժմ շենքն ամբողջությամբ վաճառելու քննարկումներ չկան, սա հավաստիացնում են քաղաքապետարանից։ Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ պոլիկլինիկայի տեղափոխությունից հետո համայնքապատկան հատվածը կօգտագործվի քաղաքի կարիքների համար։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...