20:00 16.08.2018
«1950-ին եմ ծնվել՝ օգոստոսի 16-ին, առյուծ եմ հորոսկոպով, վագր՝ տարով, Նապոլեոնի ծնունդից մեկ օր անց եմ ծնվել, նա ամսի 15-ին է ծնվել, էդքան էլ հեռու չի… երկուսս էլ մի բոյի…»,- ասել է Էլվինա Մակարյանը իր հարցազրույցներից մեկում: Այսօր ջազ երգչուհու ծննդյան օրն է։
12 տարեկանից սկսել է իր երաժշտական կարիերան և երիտասարդ հասակում նվաճել ամենահայտնի բեմերը, արժանացել բարձր գնահատանքի և երգչի համար ամենակարևոր մրցանակների։
Կարիերայի սկիզբը
Նրա կարիերան սկսվել է Համամիութենական քաղաքային դպրոցական օլիմպիադայից, որին այն ժամանակ մասնակցել են Երևանի բոլոր դպրոցների ամենաշնորհալի աշակերտները։ Եվ այդ օլիմպիադային Էլվինա Մակարյանը, դաշնամուրով նվագակցելով, կատարել է Ազնավուրի և Լորետտի երգացանկից ու ստացել է առաջին պատվավոր մրցանակը։
Օլիմպիադայից հետո նրան նկատել է Մարտին Վարդազարյանը և հրավիրել է իր նոր ձևավորված ջազային քառյակի հետ փորձեր անելու։ Շուտով Էլվինա Մակարյանը հենց այդ նույն քառյակի հետ հեռուստատեսությամբ «Օգոնյոկ» հաղորդման ժամանակ երգել է։
«Դա իմ առաջին երգն էր հեռուստատեսությամբ: Անգամ հիշում եմ` ինչ շոր էի հագել՝ տատիկս էր կարել ինձ համար, այ էդ պոլսահայ տատիկս՝ պապայիս մաման, տաքոտ մատերիալ էր՝ կապույտ-սպիտակ գծերով սիրուն շոր էր ու մութ կապույտ բանտ ու գոտի: Երգեցի հեռուստատեսությամբ այդ գործը: Դու մի ասա՝ այդ հաղորդումը նայում է Ռոբերտը Ամիրխանյանն ու հաջորդ օրը մեր տուն է զանգում ու մայրիկիս հետ զրուցում, հրավիրում է ինձ՝ որպես մենակատար, իր խումբ: Տասներեք տարեկանում ես գնում եմ Ռոբերտի վոկալ-ինստրումենտալ «Կռունկ» անսամբլ»,- ասել է երգչուհին իր վերջին հարցազրույցում, որ տվել էր հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանին:
Անսամբլի հետ մի շարք երկրներում համերգներ տալուց հետո Էլվինային Կոնստանտին Օրբելյանը հրավիրել է Հայաստանի պետական էստրադային երգչախումբ։ Այդ ժամանակ նա ընդամենը 15 տարեկան է եղել, բայց արդեն ստանում էր ակադեմիկոսի աշխատավարձ` 350 ռուբլի:
Հանդիպում Արամ Խաչատրյանի հետ
Հայաստանի պետական էստրադային երգչախմբի հետ բազմաթիվ համերգների ընթացքում հանդիսատեսը գալիս էր համերգներին, որովհետև գիտեր, որ Էլվինա Մակարյանին են լսելու, և նույնիսկ արտասահմանում առանց Էլվինայի երգչախումբը ոչ մի տեղ չէր գնում։ Նրան ամենուր սպասում էին։
Մի անգամ երգչախմբի փորձերից մեկի ժամանակ դահլիճում է եղել նաև Արամ Խաչատրյանը և միայն Էլվինա Մակարյանի ելույթից հետո է կոմպոզիտորը կանգնել և ծափահարել։ Իսկ հետո երգչուհուն ասել է․
«Էս ինչ հրաշք է, ինչո՞ւ այս հրաշքի մասին ես ոչինչ մինչև հիմա չգիտեմ…։ Էլվինոչկա, ես արդեն քո մեծ ընկերն եմ, երբ Մոսկվա ժամանես, անպայման ինձ հյուր կգաս»։
«Ուր եք տղաները» երգի բումը
1973 թվականին «Ուր եք տղաները» երգը հիացրել էր բոլորին, և թերթերն ու պարբերականները միայն այդ երգի ու Էլվինայի զգացմունքային կատարման մասին էին գրում։ Այդ ժամանակ երգչուհին 23 տարեկան էր և Երիտասարդ ձայների համամիութենական մրցույթին ստացել էր «Գրան պրի» մրցանակը: Մինչ այդ ոչ մի հայ երգիչ չէր ստացել այդ մրցանակը։
Երգը հայերեն էր և ամբողջ ԽՍՀՄ-ով և սոցիոլիստական ճամբարով թնդում էր։ Միութենական բոլոր թերթերը գրել էին․
«Էլվինայի երգը հասկանալու համար թարգմանություն պետք չէ` երգի կատարողականի զգացմունքայնությունն ու տաղանդը բարձր է ցանկացած թարգմանությունից»։
Ընտանիքը
Լեգենդար երգչուհին երեք անգամ է ամուսնացել, ունեցել է որդի և դուստր։ Առաջին անգամ ամուսնացել է 18 տարեկանում լրագրող Լեոնարդ Միքայելյանի հետ։ Միասին ապրել են հինգ տարի և ունեցել է իր առաջնեկին՝ Զառային։ Օրբելյանը երբ իմացել է երգչուհու ամուսնության լուրը ափսոսանքով ասել է, որ սխալ ժամանակ է ընտրել․
«Աղջիկս, ո՞ւր ես շտապում, դու բեմի համար ես ծնվել: Քեզ Աստված ամեն ինչ տվել է, ի՞նչ է, վախենո՞ւմ ես չամուսնանալուց: Մի ամուսնացիր, ես քեզ մեկ տարուց խոստանում եմ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ դարձնել՝ որ ոչ ոք էդ տարիքում անգամ չի էլ երազում»։
Երկրորդ ամուսինը Ռոմիկ Ավանեսովն է եղել։ Երգչուհին հանուն ընտանիքի և ամուսնու հրաժարվել է կարիերան Մոսկվայում շարունակել, մինչդեռ այնտեղ հատուկ նրա համար քաղաքի կենտրոնում բնակարան էին գնել և խոստանում էին գլխապտույտ հաջողություններ։ Երկրորդ ամուսնու հետ ապրեց մինչև 1980 թվականը։
Պայքար երգելու ձևի, ոճի ու թեմատիկայի համար
Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար։ 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը փաստորեն «տնային կալանքի» է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով։
Հեռուստառադիոպետկոմի նախագահը մի օր ժողով է արել, որին ներկա են եղել Օֆելյա Համբարձումյանը, Նորայր Մնացականյանը և շատ այլ հայտնի երգիչներ ու երաժիշտներ։ Իսկ ժողովին քննարկում էին Մակարյանի երգերի բովանդակությունն ու Պետկոմից հանելու հարցը։
Էլվինա Մակարյանին ասել են, որ կամ պետք է երգել սովորի ինչպես, օրինակ, Ռաիսա Մկրտչյանը կամ․․․
Ամբողջ աշխարհում Էլվինա Մակարյանի երգերը ընդունում էին այնպիսին, ինչպիսին որ կար, իսկ Հայաստանում Հեռուստառադիոպետկոմի նախագահը ասել է ․
«Դե գնա, այնտեղ էլ մնա, բա խի՞ ես գալիս այստեղ: Դու ի՞նչ գործ ունես այստեղ, սովետական բան չկա քո երգելու մեջ»:
Այդ ժամանակ ԱՄՆ-ից հրավեր է ստանում, տղայի հետ մի քանի շաբաթով զբոսաշրջության մեկնում։ Այդ օրերին ստորագրում են Հեռուստառադիոպետկոմից նրան ազատելու հրամանը։ Մայրը զանգահարում է և ասում, որ կարող է հետ գալու մասին չմտածել, մնալ ԱՄՆ-ում։ Երգչուհին հարկադրաբար հաստատվում է ԱՄՆ-ում։
1990-ականներ։ Վերադարձ Հայաստան
Թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել է սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր։
1990-ականների սկզբներին վերադարձավ Հայաստան: Նորանկախ հայրենիքում երգչուհին ունեցավ մի քանի հիթեր՝ «Յարո ջան», «Երևան»: Մինչև 90-ականների վերջ Էլվինան մնաց և ստեղծագործեց հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնեց ԱՄՆ, որտեղ շարունակեց իր գործը սեփական ստուդիայում մինչև 2007 թվականը։
2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանին հայտնաբերում են անշնչացած՝ սեփական բնակարանում։ Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը։ Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել և կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ։
Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...