Ժամանակավոր կդադարեցվի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի ստացիոնար բուժման ծառայությունը․ գյուղական բուժկենտրոններն ունեն նեղ մասնագետների և սարքավորումների պակաս  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Ժամանակավոր կդադարեցվի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի ստացիոնար բուժման ծառայությունը․ գյուղական բուժկենտրոններն ունեն նեղ մասնագետների և սարքավորումների պակաս 

19:45 16.12.2022

Գյուղական բնակավայրերում առողջապահության հասանելիության խնդիրներն   ինչքանով են ուշադրության կենտրոնում, բուժօգնության որակի և ծավալի նկատմամբ արդյո՞ք կա վերահսկողություն։ Հարցերի շուրջ այսօր  քննարկում է անցկացվել Գյումրիի Մեդիա երկխոսությունների կենտրոնում, ներկայացվել են նաև Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Աշոցքի  և Ամասիայի գյուղական բնակավայրերում կատարած մոնիտորինգի արդյունքները։

Պարզվում է, որ Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում բուժական կենտրոններ չկան։ Եղանակային պայմանների կամ տրանսպորտի բացակայության պատճառով հաճախ զրկվում են մարզկենտրոն կամ մոտակա բուժամբուլատորիս հասնելու, բուժօգնություն ստանալու  հնարավորությունից։

«Մասնագետները նշում են, որ բնակիչները, տեսնելով, որ հնարավոր չէ  տեղում բուժօգնություն ստանալ, արդեն իրենք տեղափոխվում են քաղաք՝ Գյումրի և գրանցվում են նաև պոլիկլինիկաներում, որպեսզի իրենց առողջության իրավունքը կարողանան իրացնել»,- ասում է  Սախարովի անվան մարդու իրավունքների  պաշտպանության հայկակն կենտրոնի իրավաբան Հերմինե Հովհաննիսյանը։

Եթե որոշ գյուղական բնակավայրեր ունեն ամբուլատորիաներ, դրանք կա՛մ չունեն շենքային բավարար պայմաններ, կա՛մ չկան բժշկական ժամանակակից սարքավորումներ։ Առաջնային բուժօղակներում հատկապես բացակայում են դժվարամատչելի հետազոտությունների թանկարժեք սարքավորումները։

Դեղորայքային, բուժսարքավորումային խնդիրները կարևոր են, բայց թերևս անլուծելին մնում է նեղ մասնագետների համալրման հարցը։ Մարզի գյուղական  ամբուլատորիաներում բուժքույրերից բացի բժիշկ չի աշխատում։

«Խնդիրը միշտ եղել է․ ցավոք դեռևս լուծված չէ։ Այս խնդիրը մենք բարձրաձայնել ենք բազմիցս պատկան մարմիններին, և արդեն  մի քանի տարի է այս խնդիրը լուծելու համար ներդրվել է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագիրը, որի շրջանակներում մենք վերջին երեք տարվա  ընթացքում արդեն 16 նպատակային օրդինատորի մարզում ընդունել ենք աշխատանքի, բայց դեռևս խնդիը բաց է»,- նշում է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը։

Նեղ մասնագետների, դեղորայքի ու բուժսարքավորումների բացակայությունն արդեն պատճառներ են, որ տեղի  բնակիչները հարկադրված դիմեն անգամ մայրաքաղաքի բժշկական կենտրոններ կամ օրերով սպասեն բժիշկների այցին բուժամբուլատորիաներ։

«Նեղ մասնագետները ստիպված են մի քանի առաջնային օղակում համատեղել աշխատանքը, մենք փորձում ենք հնարավորինս ապահովել այդ նեղ մասնագետների առկայությունը պոլիկլինիկաներում, դրա համար կան որոշակի ժամեր և նույնիսկ շաբաթվա օրեր։ Բնականաբար և շատ արդարացիորեն սա առաջացնում է բնակչության դժգոհությունը, մենք դա հասկանում ենք, ցավոք, այդ խնդիրը դեռևս լուծված չէ»,-պարզաբանում է Լեյլի Ասլանյանը։

Գյուղական բնակավայրերը սպասարկող ստրատեգիական նշանակության բաժանմունքներ են նաև փակվել։ Մասնագետների  բացակայության, նաև ծնունդների թվի նվազման պատճառով մի քանի տարի առաջ փակվեցին Ամասիայի, հետո Մարալիկի առողջության կենտրոնների ծննդօգնության բաժանմունքները։

Մարզի առողջապահության բաժնի պետը հայտարարեց նաև Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի հիվանդանոցային ծառայության ժամանակավոր դադարեցման մասին։ Այսինքն ստացիոնար բուժման հնարավորություն տարածաշրջանի բնակիչները  չեն ունենա, կենտրոնում կշարունակի գործել միայն պոլիկլինիկ ծառայությունը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP