Շիրակի մարզի համայնքների բյուջեների թերակատարումները կազմում են 482 միլիոն դրամ․ տեղի է ունեցել տարեվերջյան մարզխորհրդի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Շիրակի մարզի համայնքների բյուջեների թերակատարումները կազմում են 482 միլիոն դրամ․ տեղի է ունեցել տարեվերջյան մարզխորհրդի նիստը

20:00 19.12.2022

Այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որին ներկա են գտնվել մարզպետարանի աշխատակազմը՝ բոլոր վարչություններով, դպրոցների տնօրենները, խոշորացված համայնքների, վարչական կենտրոնների, ինչպես նաև մարզի ուժային կառույցների ղեկավարները։ Տարեկան արդյունքներն ամփոփվել են ըստ ոլորտների, անդրադարձել են թերացումների հիմնական պատճառներին։

Մարզխորհրդի նիստերի առաջնահերթ օրակարգային քննարկվող հարցը բյուջեների կատարողականներին է վերաբերում։ Տարեվերջյան ամփոփ տվյալներով՝ բոլոր վեց համայնքները միասին սեփական եկամուտները կատարել են 84 %-ով, թերակատարումը կազմում է 482 միլիոն դրամ։ Խոշորացված համայնքներում հավաքագրումները նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են, բայց տարեկան պլանային ցուցանիշներից դեռ ցածր են։

Պետբյուջեից մարզին 6,5 միլիարդ դրամի դոտացիա է հատկացվել, բայց համայնքները սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշ են ապահովել։ Տարիներով չվճարված գումարների հավաքագրումները դատական կարգով կատարելու, պլանային ցուցանիշները ապահովելու խնդիրներ ունեն բոլոր համայնքները։

«Հարգելի՛ համայնքապետեր, եթե որևէ վարչական ղեկավար իր  պարտականությունները չի կատարում, ապա սա ուղիղ ցուցիչ է ազատման, հարգելի՛ վարչական ղեկավարներ, եթե ձեր համայնքներում չեն հավաքագրվում եկամուտները, վաղը, մյուս օր համայնքի բնակիչներին պետք է պատասխանեք, թե ինչու՞ ինչ-որ պետական ծրագիր չի իրականացվում ձեր համայնքում։ Ամեն ինչ փոխադարձ է և փոխլրացնող»,-շեշտել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Համայնքների տուրքերի հավաքագրումներից են կախված հաջորդ տարի  իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը։ Համայնքներն ուշացնում են նաև հաջորդ տարվա սուբվենցիոն փաթեթներ ներկայացնելու գործընթացը, թեև սահմանված ժամկետն արդեն ավարտվել է, բայց դեռ հնարավորություն ունեն մինչ տարեվերջ դիմելու։ 2022-ի սուբվենցիոն ծրագրերից բացի, կապիտալ ներդրումների համար պետբյուջեից մարզին հատկացվել էր 51,5 միլիարդ դրամ՝ 29%-ով ավելին, քան նախորդ տարի էր։

«Այս տարի ֆինանսական միջոցների չափը շուրջ 60 միլիոն դրամով ավելացել է։ Համաձայն կնքված պայմանագրերի, մարզում սպասարկման ենթակա ճանապարհների երկարությունը կազմում է  295 կմ, մենք չենք ունենա մարզում ճանապարհներ, որոնք ձմռանը չեն սպասարկվելու»,- նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

 

Մարզում իրականացվող մի քանի խոշոր շինարարական ծրագրեր, որոնց  պատվիրատուն մարզպետարանը կամ համայնքը չեն, ունեն աշխատանքների ժամկետների անհարկի  ձգձգումներ։ Վերահսկողական գործառույթ չունեն, բայց ուշացումների առումով մարզպետարանը մտահոգություններ ունի։

Շինաշխատանքների որակի վերահսկման ու ապահովման հարցում տեսչական մարմինների դերը ևս կարևորվեց, որոնցից ռեալ, նպատակային աշխատանք են ակնկալում։ Հանձնարարականների մեծ մասն ուղղվեց համայնքների ու վարչական ղեկավարներին, նրանցից ևս պահանջվեց շինաշխատանքների պայմանագրային ժամկետների կատարմանը տեղերում հետևել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP