Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է օրենքների նախագծեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է օրենքների նախագծեր

17:44 23.12.2022

Ազգային ժողովի` դեկտեմբերի 23-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ առաջարկվող փոփոխությունները միտված են գործող իրավակարգավորումներն առավել հստակեցնելուն, օրենքներում առկա բացերը լրացնելուն, դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը, գործերը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի ապահովմանը: Ըստ փոխնախարարի` փաթեթի ընդունման արդյունքում որոշակիորեն թեթեւանալու են քաղաքացիների հոգսերը: Օրենսդրական փաթեթը լրամշակվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի առաջարկների արդյունքում:

Փաթեթի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա անդրադարձել է դատական ոլորտի խնդիրներին` նշելով, թե առաջարկվող մեծածավալ փոփոխությունները չակերտավոր բարեփոխումներ են:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Հայկ Կոնջորյանը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների ելույթներին` ընդգծելով նրանց գործելաոճը: «Եթե այդքան մտածում ենք դատական իշխանության մասին, եթե մեղադրում եք մեզ, թե մենք ենք միայնակ նշանակում թեկնածուներին, եկեք, մասնակցեք եւ ձեր քվեով արտահայտեք ձեր եւ ձեր ընտրողների կարծիքը»,- ասել է նա:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական փաթեթը:

Զեկուցողը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փաթեթի վերաբերյալ կազմակերպվել են տարբեր ձեւաչափերով աշխատանքային քննարկումներ, անցկացվել են խորհրդարանական լսումներ, որոնց արդյունքում ներկայացվել են առաջարկներ:

ՀՀ հարկային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները` այստեղ:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները ներկայացրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նախատեսվում է Պետական պահպանության ծառայությանը տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ` այսպիսով այն դուրս բերելով Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:

Առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որում կատարվում են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Օրինագծով առաջարկվում է «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելուց հետո բացառել դեպոզիտային հաշվում առկա ֆինանսական միջոցների վերջնական բաշխումը` ըստ հասցեատերերի: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխությունների չի ենթարկվել:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կից ներկայացված նախագծերի փաթեթով խորհրդարանում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Օրենսդրական փաթեթով, մասնավորապես, սահմանվելու են «ապրանքների էլեկտրոնային առեւտուր» եւ դրան առնչվող «առեւտրի էլեկտրոնային հարթակ» հասկացությունները, ԵՏՄ անդամ պետություններից էլեկտրոնային առեւտրի հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված եւ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մասով էլեկտրոնային առեւտրի հարթակից ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու մասով կարգավորումները:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել, կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

«Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն:

Փաթեթն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձեւավորել հետախուզական համայնք, եւ այդ հետախուզական համայնքում կարեւոր դերակատարություն է ունենալու Արտաքին հետախուզության ծառայությունը:

Քննարկված բոլոր նախագծերն ընդունվել են խորհրդարանի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP