Պրիմորիեում վագրը «հիացել է» մեքենաներով. փորձագետը բացատրել է գիշատչի պահվածքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Պրիմորիեում վագրը «հիացել է» մեքենաներով. փորձագետը բացատրել է գիշատչի պահվածքը

08:30 29.12.2022

Կարմիր գրքի ամուրյան վագրը, որը տեսագրվել է Պրիմորիեի մայրուղու մոտ, չի ցատկել մեքենայի վրա, այլ վազել է ճանապարհի երկայնքով, ՌԻԱ Նովոստիին ասել է Ամուրի վագրերի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Արամիլևը։

Ավելի վաղ տեղի բնակիչները նկարահանել և սոցցանցերում հրապարակել էին Ամուրի վագրի կադրերը, պնդում էին, որ այն նկարահանվել է Ֆոկինոյի և Դուշկինի միջև Նախոդկա մայրուղու վրա։ Ամուրի վագրերի կենտրոնը նույնպես հրապարակել է այս տեսանյութերը Telegram-ի իր ալիքում։ Կադրերում պատկերված վագրը արձագանքում է կողքով անցնող մեքենաներին, ինչ-որ պահի նա ցատկ է անում մեկի ուղղությամբ։

«Կարող է թվալ, որ վագրը ցատկել է մեքենայի վրա, բայց դա այդպես չէ: Վագրը չի ցատկել մեքենայի վրա, այլ պարզապես վազել է մեքենայի հետևից ճանապարհով: (Այս) պահվածքը բնական է վագրի համար. մայրուղու մոտ՝ խոր ձյան մեջ Ցուցադրական հարձակումը միայն ցույց է տալիս, որ շատ մի մոտեցեք»,- ասել է Արամիլևը։

Նրա խոսքով՝ տեսանյութում երեւում է նաեւ, որ վագրը, բաց թողնելով մեքենաները, «անցել է ճանապարհն ու պառկել այնտեղ, որտեղ քիչ ձյուն կա»։

Ամուրի վագրերի կենտրոնից հայտնում են, որ վայր են մեկնել որսի վերահսկողության մասնագետները։

«Նրանք միացրել են ջերմանկարահանող սարքը, ուսումնասիրել են շրջակայքը. գազանը չի հայտնաբերվել: Նա մտել է բլուրներ, անտառ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կենտրոնը նաև պարզաբանում է, որ, ամենայն հավանականությամբ, «սա երիտասարդ արու է, ով մոլորվել ՝ սեփական տարածքը փնտրելիս», Կարմիր գրքի գիշատիչը լավ սնված է:

Պրիմորիեի բնակիչներին նախկինում խորհուրդ է տրվել չգրգռել Ֆոկինո քաղաքի և հարակից գյուղերի մոտ թափառող վագրին։ Հաղորդվել է, որ նույն գիշատիչը Դանուբ գյուղի մերձակայքում գտնվող տներից մեկում խեղդել է շանը և հայտնվել Ֆոկինոյի ծայրամասում գտնվող բնակելի շենքերի կողքին։ Ավելի ուշ վագրին նկատել են մոտակա Պոդյապոլսկոյե գյուղի մոտ գտնվող ճանապարհին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

16:50 22.07.2025

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

Միացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

16:37 22.07.2025

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

Հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

16:24 22.07.2025

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը: Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով: «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» […] ...

Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

16:11 22.07.2025

Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը խոսել են հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի մասին: «Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների […] ...

Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

16:00 22.07.2025

Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի հետ կայուն խաղաղության իրական հնարավորությունների առկայությունը։ Աս մասին նա խոսել է Թբիլիսիում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել հետհակամարտային շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են, բայց կարևոր է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, […] ...

Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

15:50 22.07.2025

Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից  երկու հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկին ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի  հետ զրույցում լուրը հաստատեցին ՆԳՆ մամուլի բաժնից: «Հուլիսի 21-ին՝ ժամը 01.20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ […] ...

BACK_TO_TOP