21:22 28.12.2022
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիր էին այցելել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, կրթահամալիրում ավարտական քննություններ էին հանձնում Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ապագա պարեկները։ Պարեկների պետական ամփոփիչ ատեստավորման համալիր քննությունները կավարտվեն դեկտեմբերի 30-ին։
Բարձր ցուցանիշներ գրանցած պարեկները կնշանակվեն ծառայության համապատասխան մարզերում։
«5-ամսյա կրթական գործընթացն ավարտվել է։ Իրականացվել են նաև սցենարների վրա հիմնված վերապատրաստումներ սովորողների համար, որպեսզի նրանք պրակտիկ առումով շատ ավելի մեծ փորձառություն ունենան։ Իրականացվել է նաև մեթոդության ծրագիրը Երևանի պարեկային գնդի շրջանակներում, ինչը ևս թույլ է տալիս պրակտիկ տեսանկյունից փորձ հավաքել, ավելի պատրաստ լինել տվյալ մարզում ծառայության իրականացման համար»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նույն օրը ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խումբը քննարկել է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների մանրամասները։ Արփինե Սարգսյանը նշել է, որ քաղաքացիներին պարեկային ծառայության առավելություններն ու առանձնահատկությունները ներկայացնելու նպատակով մարզերում կկազմակերպվեն աշխատանքային տոնավաճառներ, ինչը թույլ կտա շատ ավելի ընդգրկուն ներկայացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովման ոլորտում ապագա պարեկների դերն ու նշանակությունը։
«Դեկտեմբերի 12-ից արդեն հայտարարությունը տարածվել է։ Մինչև հունվարի 27-ը ունենք դիմումների ընդունելության փուլ։ Այդ ժամանակահատվածում իրականացնելու ենք տարբեր իրազեկման միջոցառումներ, ընդ որում՝ պարեկներն անձամբ են այցելելու մարզեր։ Նախատեսվում է հունվարի 10-ին և 11-ին իրականացնել իրազեկման միջոցառումներ Սյունիքի մարզում։ Բնակիչները կկարողանան միջոցառումների շրջանակում մոտիկից ծանոթանալու գործընթացին: Տեղում կլինի նաև դիմումների ընդունելություն, ինչը կհեշտացնի դիմումների ներկայացման գործընթացը: Նաև ունենք պայմանավորվածություն, որ այն քաղաքացիները, որոնք դիմումատու են և պետք է մասնակցեն բժշկական զննության, ապա կկարողանան ոստիկանության աջակցությամբ տեղափոխվել կրթահամալիր կամ այլ կառույց, որտեղ կիրականացվեն այդ ստուգումները»,-հավելել է Արփինե Սարգսյանը:
Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ստորաբաժանումներում ծառայել ցանկացողները դիմումները կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի հունվարի 27-ը։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...