2022 թվականին պետբյուջեի հրատապ ծրագրերով Տավուշի մարզին հատկացվել է շուրջ 307 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.34 oC

2022 թվականին պետբյուջեի հրատապ ծրագրերով Տավուշի մարզին հատկացվել է շուրջ 307 մլն դրամ

20:56 30.12.2022

ՀՀ պետական բյուջեից հրատապ ծրագրերի իրականացման նպատակով Տավուշի մարզում դպրոցների և առողջապահական համակարգերի վերանորոգման և վերազինման համար հատկացվել է ընդհանուր՝ շուրջ 307․0 մլն․ դրամ գումար:

Մարզի 11 դպրոցների համար.

🔸«Աչաջրի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերակառուցում, դպրոցի մուտքի և սենյակների մասնակի նորոգում» ծրագիրը՝ 54.360.000 դրամ,
🔸«Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի մասնակի վերանորոգում»՝ 4.853.915 դրամ,
🔸«Գետահովիտ բնակավայրի միջնակարգ դպրոցի մասնաշենքերի տանիքների վերանորոգում» ծրագիրը՝ 22.106.400 դրամ,
🔸«Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի տանիքի վերանորոգում» ծրագիրը՝ 22.974.718 դրամ,
🔸«Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի տանիքի վերանորոգում» ծրագիրը՝ 28.770.000 դրամ,
🔸«Այգեձորի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ» ծրագիրը՝ 14.280.000 դրամ,
🔸«Այրումի Հ.Մալինյանի անվան միջն.դպրոց» գազատարի և ջեռուցման համակարգի կառուցման ծրագիրը՝ 36.000.000 դրամ,
🔸«Արճիսի միջնակարգ դպրոց» ջեռուցման համակարգի կառուցման ծրագիրը՝ 44.700.000 դրամ,
🔸«Բագրատաշեն բնակավայրի թիվ 1 դպրոցի գլխավոր մասնաշենքի դռների,պատուհանների փոխարինում և սանհանգույցի վերանորոգում» ծրագիրը՝ 11.950.000 դրամ,
🔸«Լճկաձոր բնակավայրի դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում» ծրագիրը՝ 10.250.000 դրամ,
🔸«Դեղձավան բնակավայրի հիմնական դպրոցի ջեռուցման, դռների, պատուհանների փոխարինման և սանհանգույցների վերանորոգում» ծրագիրը՝ 16.889.000 դրամ:

Ընդհանուր ՀՀ պետական բյուջեից հրատապ ծրագրով մարզի դպրոցների վերանորոգման համար հատկացվել 281,5 մլն․դրամ գումար։

Իջանի ԱԱՊԿ-ի և Նոյեմբերյանի ԲԿ-ի վերանորոգում և բժշկական նոր սարքավորումներով վերազինում.

🔹Իջևանի ԱԱՊԿ-ի ադմինիստրատիվ մասի և սանհանգույցների վերանորոգում՝ 5.760.000 դրամ,
🔹Իջևանի ԱԱՊԿ-ի համար բժշկական սարքավորումների ձեռքբերում՝ 7.800.000 դրամ,
🔹Նոյեմբերյանի ԲԿ-ի համար ռենտգեն սարքավորման ձեռքբերում՝ 13.900.000 դրամ:
Ընդհանուր՝ առողջապահական հիմնարկների վերանորոգման և նոր սարքավորումների ձեռք բերման նպատակով հատկացվել է 25,5 մլն․ դրամ գումար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանել

08:50 15.05.2025

Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը պատմական է և համարձակ։ Այս մասին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Հեռարձակումն իրականացրել է Al Hadath հեռուստաալիքը։ «Պատժամիջոցների վերացման որոշումը պատմական էր և համարձակ: Այսօր լուրջ աշխատանք է սկսվել, և դրա հետ մեկտեղ՝ ժամանակակից Սիրիայի վերածնունդը։ Նոր Սիրիան մասնակցել է […] ...

Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված

08:39 15.05.2025

Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված

Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ԱՄՆ-ի նամակը Իսրայելի կառավարությանը։ Մարտի սկզբին Իսրայելը դադարեցրել էր հումանիտար օգնության մատակարարումը տարածաշրջան։ «Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները»,- գրում է պորտալը։ Նշվում է, որ GHF-ը […] ...

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

08:28 15.05.2025

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

Կանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

08:20 15.05.2025

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:10 15.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

08:05 15.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...

BACK_TO_TOP