18:08 10.01.2023
Հանրապետությունում պահպանվում է գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունը, հիվանդանոցներում դիմելիության թվերն աճում են։ Անցած տարեվերջից գերծանրաբեռնված իրավիճակ է Գյումրի ԲԿ-ի թերապևտիկ ու ինֆեկցիոն բաժանմունքներում, ազատ մահճակալներ չկան նաև Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում։
«Ստացիոնարում այս պահին ունենք 20 հիվանդ, որոնց մեջ գերակշիռ մասը կազմում են երեխաները։ Երեխաները գալիս են բավականին բարձր ջերմությամբ, անհանգիստ վիճակով։ Ունենք նաև մեծահասակներ, որոնց մեջ գերակշռում են հղիները։ Քանի որ հղիությունը համարվում է ռիսկային, հղիները նույնպես բարդություններով, թոքաբորբով ընդունվում են հիվանդանոց»,-նշում է Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը։
Գյումրի ԲԿ-ի երրորդ հարկում տեղակայված ինֆեկցիոն բաժանմունքում այս պահին բուժում են ստանում հիմնականում այն հիվանդները, որոնց մոտ վիրուսային հիվանդության ընթացքը բարդ է ու գտնվում է վարակելիության փուլում։ Բոլոր հիվանդները նախապես նմուշառվում են նաև կորոնավիրուսով վարակվածությունը հաստատելու կամ ժխտելու համար, որից հետո որոշվում է հիվանդներին հոսպիտալացնելու կամ ամբուլատոր հսկողությամբ բուժումը շարունակելու հարցը։
Տոնական ու հետտոնական օրերից սկսած մարդկանց դիմելիությունը աճում է, մի քանի անգամ ավելացել է նաև թերապևտիկ բաժանմունքում։ Հանրապետությունում շրջանառվող գրիպի ենթատեսակների պատճառով էպիդեմիկ վիճակը մնում է լարված։ Բժիշկներին են դիմում հիվանդության ծանր ընթացքով, շնչահեղձությամբ ու թոքաբորբով։ Բաժանմունքում բուժում ստացող գրեթե բոլոր հիվանդները շնչում են թթվածնային սարքերի օգնությամբ։
«Եթե ընդհանրացնենք ախտանշանները և հետևենք մեր ընդհանուր Հանրապետության տվյալներին, ապա շրջանառվում է H1N1 գրիպի տեսակը, դրանով էլ պայմանավորված է մեր խրոնիկ հիվանդությունների սրացումը։ Ախտանիշները հիմնականում արտահայտվում են մարմնի ջարդվածությամբ, ձայնի կորստով, ձայնի խռպոտությամբ, հոդամկանացավերով և, իհարկե, ավելի հաճախակի հանդիպող սիմպտոմ է խեղդող բնույթի հազը»,-նշում Գյումրի ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։
Այս պահին զբաղված են Գյումրիի մոր և մանկան ավստիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի բոլոր 30 մահճակալները։ Հոսպիտալացված երեխաների հիմնական մասը մինչև մեկ տարեկան փոքրիկներն են, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար երբեմն բաժանմունքում մահճակալներ ավելացնելու անհրաժեշտություն է առաջանում։
«Վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացվում են շատ ծանր վիճակում գտնվող երեխաները, այսինքն՝ միայն թթվածնի կարիք ունեցողները։ 8 երեխա ունենք բաժանմունքում, բոլորն էլ ծանր վիճակում են։ Դեռ, ցավոք, չենք կարողանում լուծել մահճակալային ֆոնդի հագեցվածության խնդիրը։ Դա ամբողջ Հանարպետության մանկական հիվանդանոցներում առկա խնդիր է, մահճակալային ֆոնդը՝ դիմելիության աճով պայմանավորված, չի բավարարում»,-նշում է Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանը։
Բժիշկները կանխատեսում են, որ դպրոցներում ու մանկապարտեզներում դասերի վերսկսումը հնարավոր է նպաստեն հիվանդ երեխաների թվի ավելացման։ Առայժմ երկու տարեկանից բարձր ու դպրոցահասակ երեխաների բուժումը փորձում են կազմակերպել ամբուլատոր պայմաններում։
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունը կնահանջի մարտ-ապրիլ ամիսներից, մինչ այդ, ըստ բժիշկների, սպասվում է գրիպի տարածվածության ու վարակելիության բարձր աստիճան։ Մասնագետները խորհուրդ են տալիս ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի, հակաբիոտիկներ չընդունել, փոխարենը շատ հեղուկներ ու վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել, ինչպես նաև մշտական խորհուրդը հաճախակի ախտահանել ձեռքերը, օդափոխել սենյակները, նվազեցնել շփումը հիվանդ անձանց հետ։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...