Մի ամիս մամային չեմ տեսել, շատ եմ ուզում, որ մամաս գա․ Լաչինի միջանցքի փակման պատճառով 6 անչափահաս քույրերը մնացել են առանց մայրական խնամքի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Մի ամիս մամային չեմ տեսել, շատ եմ ուզում, որ մամաս գա․ Լաչինի միջանցքի փակման պատճառով 6 անչափահաս քույրերը մնացել են առանց մայրական խնամքի

20:43 12.01.2023

Արցախը Հայաստանին կապող փակ ճանապարհը փոխել է շատերի կյանքը, բազմաթիվ ընտանիքների է իրարից բաժանել ու կիսել։ Ամենածանրն այն ծնողների ու երեխաների հոգեվիճակն է, որոնք հայտնվել են Հայաստան-Արցախ միակ ճանապարհի փակուղում։ 6 անչափահաս քույրերը մնացել են առանց մայրական խնամքի։ Այս երեխաների համար մայրիկի միակ շփումը հեռավար զրույցն է դարձել։

Մեկ ամսից ավելի է երեխաների առօրյան ու որպիսությունը Նաիրան իմանում է հեռվից։ Օրվա մեջ մի քանի անգամ երեխաները հեռախոսով մայրիկին պատմում են, թե ինչ են կերել, օրը ոնց է անցել դպրոցում։ Նաիրա Մարգարյանը ամուսնու քրոջ հետ դեկտեմբերի 11-ին է գնացել Արցախ՝ իրենց հասանելիք բնակարանի գնման վկայագիրը ստանալու, բայց հաջորդ օրն իսկ ճանապարհը փակվել է ու մնացել է Արցախում։

Մարգարյանները Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղից պատերազմից հետո են տեղափոխվել Շիրակի մարզի Մայիսյան գյուղ։ Ընտանիքը  պատերազմի ժամանակ կորցրել է իր 18 տարեկան միակ որդուն Ժիրայրին։ Նա ընդամենը 2 ամսվա ծառայող էր։

«Սեպտեմբերի 27-ին զամգահարեց տուն, խոսեց մամայի հետ, ոնց որ հրաժեշտի խոսքեր ասեր։ Լավ եղեք, հույսներդ չկորցնենք, ես կգամ։ Պա՛պ մամայիս լավ կնայես, քույրերիս աչքի լույսի նման կպահես։ Պապաս որոշեց, որ պիտի պոստեր սնունդ տանի և էդպես գտնելու էր ախպորս»,- պատմում է 16-ամյա Սյուզի Մարգարյանը։

Սյուզին, ով այս օրերին նաև ստանձնել  է 5 փոքր քույրերի խնամքը, լացը զսպելով պատմում է զոհված եղբոր մասին։ Վերջին զանգն էլ հենց եղել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, որից հետո  եղբորից լուր չեն ունեցել , բայց չմարող հույս են ունեցել, որ Ժիրայրը տուն կգա։ Նրա մարմինը գտել են որոնումների 9-րդ ամսում։

Սյուզին պատմում է այդ օրերի ապրումների մասին․․․ ասում է՝ Հայաստանում իրենց  շատ լավ են զգում, բայց հոգով ու մտքով միշտ Արցախում են, իրենց տանը, երբ ընտանիքը ամբողջական էր՝ 8 երեխաներով ու  ծնողներով։

Երեխաներն  այս պահին զրկված են մայրական խնամքից, բայց  նրանց հանդեպ հոգատարությունը չի պակասել։ Առանց մայրական խնամքի մնացած քույրերի պատմությունն արագորեն տարածվեց ու նույնքան էլ արագ արձագանք ունեցավ։ Մարդիկ մինչև հիմա էլ շարունակում են օգնել, երեխաների կողքին լինել։

Տան փոքրերից Ալվարդն ասում է՝ մի ամիս մամային չեմ տեսել, շատ եմ ուզում, որ  մամաս գա, շատ եմ կարոտել։

Արցախ գնալուց առաջ մայրը երեխաների խնամքը որևէ մեկին չի հանձնել՝մտածելով, որ կգնա, արագ հետ կգա։ Վերադարձի ճանապարհը  երկարել է։Մի քանի օր է մեծ քույրն է մնում նրանց հետ, ամուսնացած է, իր փոքրիկ երեխայի հետ է եկել , երկար չի կարող զբաղվել  քույրերի խնամքով։Այս ընթացքում նաև Ախուրյանի համայքապետարանն է հարցին լուծում գտել։

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը նիստ է հրավիրել և համայնքապետի  օգնականին, որը նաև  այդ նույն հանձնաժողովի նախագահն է, նշանակել է երեխաների ժամանակավոր  խնամակալ։ Հռիփսիմե Նահապետյանը ամեն օր այցելում է նրանց, պարբերաբար խոսում երեխաների  մոր հետ։

«Քանի որ մեծ քույրը ամուսնացած է, երեխաներին խնամակալ նշանակեցին ինձ։ Ամեն օր կատարել ենք տնայց և այդ ընթացքում դիմել ենք տարբեր կառույցների, ներկայացրել իրավիճակը․․․Արցախ ենք զանգահարել, ներկայացրել ենք իրավիճակը, խոստացել են, որ  այս շաբաթ պիտի այդ հարցին լուծում տան, անընդհատ  խոսում ենք երեխաների մայրիկի  հետ»,- ասում է Ախուրյանի համայնքապետի օգնական Հռիփսիմե Նահապետյանը։

Երեխաները խնամքի, սննդի, վառելիքի կարիք չունեն, նրանց մանկապարտեզ տանելու հարցերն էլ են կարգավորվել։ Հարևանների ու կարեկից մարդկանց հոգածության պակաս չունեն, բայց քույրերի սպասումը հեռու ճանապարհից մոր վերադարձն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP