Քննարկվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի որոշման միջոցառումների կատարման ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Քննարկվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի որոշման միջոցառումների կատարման ընթացքը

20:46 13.01.2023

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի որոշման միջոցառումների կատարման ընթացքը։ Տեղեկացնում են Գեղարքունիքի  մարզպետարանից։

Խորհրդակցությունը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Վազգեն Կիրակոսյանը, ՀՀ ընդերքի եւ բնապահպանության տեսչական մարմնի ներկայացուցիչ Արայիկ Խաչատրյանը, «Սեւան ազգային պարկ»-ի հատուկ նշանակության ջոկատի ղեկավար Պողոս Մարտիրոսյանը, մարզի համայնքների ղեկավարների տեղակալներ։

Խորհրդակցության մասնակիցները զեկուցել են Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի ընթացքում՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների մասին։

Ըստ զեկուցողների՝ այդ ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 283 համատեղ ստուգայց, որի արդյունքում հայտնաբերվել եւ արձանագրվել է օրինախախտման 13 դեպք։ Հարուցվել է 3 քրեական գործ։

Լճից դուրս է բերվել 137 ձկնորսական ցանց։ Ստուգայցերն իրականացվել են ջրի վրա, մայրաքաղաքի եւ մարզի շուկաներում, բնակավայրերում, հսկողություն է իրականացվել մայրուղիներում տեղակայված հսկիչ կետերում։

Զեկուցողները միաժամանակ շեշտել են, որ, չնայած լայնածավալ ու ամենօրյա միջոցառումների իրականացմանը, դեռևս ապօրինի ձկնոսրության դեպքերը շարունակվում են, որոնք իրենց հերթին սպառնալիք են ստեղծում Սեւանա լճում ձկնապաշարի պահպանության ու վերարտադրության համար։

Քննարկման մասնակիցները ևս մեկ անգամ կոչով դիմել են արտոնագրային ձկնորսությամբ զբաղվող անձանց՝ մինչև ձկնորսության արգելքով սահմանված ժամկետը չզբաղվել ապօրինի ձկնորսությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP