Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար մեղադրվողը կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար մեղադրվողը կալանավորվել է

11:30 14.01.2023

Երևան քաղաքի բնակիչ Բ.Ա.-ն երկու այլ անձանց հետ, թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով, 2020 թվականի սկզբին ստեղծել է հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկվել են բազմաթիվ անձինք:

Դատախազական խմբի հսկողության ներքո քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք են բերվել տվյալներ, որ հանցավոր կազմակերպության մասնակիցները ստացել են առավելապես Իրանի Իսլամական Հանրապետությունից ուղարկված, իրացման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ: Վերոնշյալ հանցավոր կազմակերպության մասնակիցները թմրամիջոցների մի մասը Հայաստանի տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ Հայաստանի Հանրապետությունում իրացման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն իրացրել են ինչպես առձեռն, այնպես էլ հեռահաղորդակցման հավելվածների միջոցով:

Թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ նշված գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված էլեկտրոնային դրամապանակների, կրիպտոարժույթային հաշիվների: Այնուհետև, նույնանման եղանակով դրանք փոխանցվել են հանցավոր կազմակերպությունը ստեղծած և ղեկավարող անձանց, ինչպես նաև կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցակիցների կողմից (վարույթն իրականացնող մարմնի կողմից բացահայտված վճարային գործիքներով իրականացված շրջանառությունը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դրամը):

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Բ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպության կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մաս, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):

Նախաքննության մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Բ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է:

Հսկող դատախազի կողմից նշված դատական ակտի դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունվարի 11-ին բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել. Բ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակով

16:10 19.06.2025

Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում ազգային տաղավարի ձևավորման նպատակով։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է […] ...

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին

16:00 19.06.2025

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանին, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանին, Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում […] ...

Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»

15:53 19.06.2025

Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»

«Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Սաուդյան Արաբիա տեղափոխվելը որակել է հարմարավետության գոտուց դուրս գալ: «Ես ընդունեցի մարտահրավերն ու դուրս եկա հարմարավետության գոտուց մի քանի տարի «Ինտերում» մնալուց հետո: Չկա այլ թիմ, որտեղ ցանկանում էի աշխատել: Ուզում էի փոխել մտածելուս ձևը, խաղային ոճը: Ցանկանում էի նոր ինչ-որ բան փորձել»,-ասել է Ինձագին: Սիմոնե Ինձագին 4 […] ...

Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:46 19.06.2025

Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արարատ համայնքի «Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքից

15:36 19.06.2025

Ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքից

Թիվ 23 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Տեղեկացնում եմ, որ առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։ Հարկ եմ համարում […] ...

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

15:26 19.06.2025

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանն առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր […] ...

BACK_TO_TOP