16:57 15.01.2023
Հունվարի 14-ին տեղի է ունեցել «ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված հանրային քննարկումը, որին մասնակից են դարձել քաղաքական ու քաղաքացիական տարբեր շերտերի և մասնագիտությունների մարդիկ, նրանք կիսվել են իրենց առաջարկություններով և համատեղ աշխատանքի պատրաստակամությամբ։ Այս մասին հայտնում են նախաձեռնությունից՝ հիշեցնելով, որ այն Բերձորի/Լաչինի միջանցքի բացման նպատակով պայքարող մարդկանց և խմբերին միավորման բաց հարթակ է։ Նախաձեռնությունը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է.
«Մենք՝ «ԲԱՑՈՒՄ» նախաձեռնությունը, կոչ ենք անում Հայաստանի և Արցախի հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը և Միջազգային հանրությանը միանալ մեր՝ Հայաստան-Արցախ միջազգայնորեն ճանաչված միջանցքի բացմանը հասնելու նպատակին։ Այս ճանապարհը հայ ժողովրդի բարօրության և զարգացման էական հայեցակետ է, քանի որ այն Արցախի բնակիչների և նրանց կենսական ռեսուրսների ապահովման միակ ուղին է:
Բացի վերոնշյալից՝ միջանցքի բացումն ունի նաև խորհրդանշական արժեք. այն կվերականգնի և կամբողջացնի կապը Արցախի ու Հայաստանի միջև, կամրապնդի ժողովրդավարական արժեքներով ապրելու ցանկություն ունեցող 120000 մարդու իրավունքների պաշտպանությունը, կկանխարգելի հումանիտար աղետը և ահաբեկչության միջոցով Արցախի բնիկ ժողովրդի հայրենազրկումը, կչեղարկի հասունացող ռազմական էսկալացիան, դրական ազդակ կփոխանցի մեզ շրջապատող ժողովուրդներին՝ ապաքինելու և ժողովրդավարացնելու սեփական հանրությունները՝ ի նպաստ մարդկության բարօրությանը, Հայաստանում և տարածաշրջանում արժանապատիվ խաղաղության ապահովմանը։
Մեր նախաձեռնությունն առաջարկում է համախմբում Բերձորի/Լաչինի միջանցքի բացման նպատակի շուրջ, որը կուղղվի համատեղ գործողությունների մշակմանը, անորոշության զգացումի թուլացմանը և հանրության պառակտվածության վերացմանը։
Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին և գործընկերներին միանալ նախաձեռնությանը և քայլեր ձեռնարկել՝ աջակցելու համատեղ նպատակի իրականացմանը։ Հավաքական ջանքերով մենք կարող ենք իրական փոփոխություն բերել հայ ժողովրդի անվտանգ ու կայուն ապագային»:
16:49 19.06.2025
ԱՄԷԳ-ն հաստատել է Իրանում Խոնդաբի ռեակտորի վրա իրականացված հարվածըԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ տեղեկատվություն ունի Իրանում Խոնդաբի ծանր ջրով աշխատող ռեակտորի վրա հարվածի մասին: Գործակալության տվյալների համաձայն՝ ռադիոլոգիական հետևանքներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԷՄԳ-ն գրել է X սոցիալական հարթակում: «ԱԷՄԳ-ն տեղեկատվություն ունի, որ հարված է հասցվել Խոնդաբի (նախկինում՝ Արաքի) ծանր ջրով աշխատող հետազոտական ռեակտորին, որն այժմ կառուցվում է: Այն […] ...
16:40 19.06.2025
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել մայթ և վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզան Հ․-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. […] ...
16:30 19.06.2025
Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Ավան Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների, Քուչակ թաղամասի, Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:22 19.06.2025
Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»«Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիան հայտարարել է ակումբից հեռանալու մասին։ «Եկել է հրաժեշտ տալու ժամանակը։ Հեռանում եմ մի ակումբից, որտեղ խաղացել եմ 15 տարեկանից։ Միշտ հպարտությամբ եմ հանդես եկել «Էսպանյոլի» կազմում ու փորձել եմ առավելագույն օգուտ տալ ակումբին։ Բարդ որոշում եմ կայացրել ու չեմ խնդրում ընդունել այս որոշումը, բայց վստահեցնում եմ՝ սա ճիշտ որոշում է և՛ […] ...
16:16 19.06.2025
Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցությունՆԳ նախարարության ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և մարզը սպասարկող պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է ՆԳ […] ...
16:10 19.06.2025
Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում ազգային տաղավարի ձևավորման նպատակով։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է […] ...