15:32 16.01.2023
Ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ միջուկային բժշկության զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանելով մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից` այն թողնելով ամբողջությամբ պետական մասնակցությամբ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը` հունվարի 16-ի ԱԺ նիստում:
Զեկուցողի խոսքով կենտրոնը ստեղծվել է 2010 թ., սակայն իր գործունեությունը սկսել է 2020 թ. հունիսից: Կառույցն ընկերության կողմից գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման միջոցով իրականացնում է ռադիոիզոտոպների արտադրություն եւ դրանց կիրառմամբ պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ եւ ռադիոնուկլիդային հետազոտություններ:
«Ընկերությունն իր հիմնական գործառույթներով ներկա պահին միակն է ՀՀ առողջապահության բնագավառում, իսկ արտադրության գործառույթներով` միակը տարածաշրջանում»,- ընդգծել է փոխնախարարը: Նշվել է, որ ընկերությունը շարունակում է իր հետագա ծրագրային զարգացումը` միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու ուղղությամբ, ինչպես նաեւ միջուկային ֆիզիկայի ոլորտը զարգացնելու նպատակով սերտորեն համագործակցում է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի» հետ:
Արմեն Նազարյանի խոսքով կենտրոնը համագործակցում է նաեւ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ:
Պատասխանելով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին` Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպության մասնավորեցման հարցի շուրջ հետաքրքրություն տարիներ շարունակ չի եղել: Նշվել է, որ ստեղծման օրվանից առ այսօր կազմակերպությունն ունի 4 կառավարական վարկեր, որոնց մարումը կսկսվի 2023 թ.:
Գլխադասային` ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը: Կարեւորելով նախաձեռնությունը` պատգամավորն ընդգծել է. «Եզակի ծառայություններ մատուցող բժշկական հիմնարկը պետք է լինի պետական կառավարման ներքո»:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...
10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:22 10.07.2025
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացըԱռաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...
10:11 10.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում էՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...
10:00 10.07.2025
Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհըՀուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...
09:44 10.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...