11:47 17.01.2023
ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է համակարգն իրենց գործառութային պարտականությունների կամ կարգապահական կանոնների նկատմամբ անբարեխիղճ, անպատասխանատու կադրերից թոթափելուն։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար (քննիչի) պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։
«Իրականացված կարգապահական վարույթով հիմնավորվել է, որ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի հատկապես կարևոր գործերով քննիչը մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ դրսևորել է անգործություն: Առանձին վարույթներով 45 օրից մինչև ավելի քան 6 ամիս շարունակ, քննչական և այլ վարութային գործողություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորող փաստական հիմքերի, ինչպես նաև հսկող դատախազի օրինական, առարկայական ցուցումների առկայության պայմաններում, նա չի ապահովել դրանց պահանջների ամբողջական կատարումը, չի պահպանել քննության ողջամիտ ժամկետները, չի դրսևորել պատշաճ ջանասիրություն։ Վերջինս քրեական վարույթները թողել է անշարժ վիճակում, իսկ որոշ քրեական վարույթներով՝ բավարարվել սակավաթիվ քննչական գործողություններ կատարելով: Բացի այդ, ՀԿԳ քննիչն առանց հիմնավոր պատճառի չի ներկայացել հերթական ատեստավորմանը:
Մյուս դեպքում հարուցված կարգապահական վարույթով հիմնավորվել է, որ Կոմիտեի մեկ այլ տարածքային ստորաբաժանման քննիչը, նշանակված լինելով այդ պաշտոնին, պատշաճ կարգով իրազեկված լինելով պաշտոնի նշանակվելու հրամանի մասին, ընդհանրապես չի ներկայացել աշխատանքի վայր, չի ներկայացրել գրավոր բացատրություն՝ անհարգելի բացակայությունների վերաբերյալ, չի կատարել զբաղեցրած պաշտոնից բխող գործառութային պարտականությունները, ինչի պայմաններում տուժել է արդարադատության և նախաքննության շահը:
Հաշվի առնելով վերոնշյալ խախտումների բնույթը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է վերոնշյալ երկու քննիչների նկատմամբ օրենքով սահմանված ամենախիստ՝ պաշտոնից ազատում կարգապահական տույժի կիրառման հնարավորության վերաբերյալ միջնորդություններ։
Կարգապահական հանձնաժողովն իր որոշումներով բավարարել է միջնորդությունները, և ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով նշված երկու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
15:18 10.07.2025
Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափովԿառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով […] ...
15:06 10.07.2025
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք […] ...
15:03 10.07.2025
Լավրովը և Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա ԼումպուրումՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա Լումպուրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Այն տեղի է ունենում ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում։ Դիվանագետները նախկինում մի քանի անգամ հեռախոսազրույց էին ունեցել և առաջին անգամ անձամբ հանդիպել էին փետրվարին Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։ Այդ ժամանակ կողմերը համաձայնության եկան սկսել երկրների […] ...
14:54 10.07.2025
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակովԿառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Գյումրու համայնքապետարանի շենքում գտնվող՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը հետ վերցնել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին: 2022 թվականին ՀՀ վարչապետին է դիմել Շիրակի մարզպետը՝ տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ի շենքում տեղադրված և հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ […] ...
14:48 10.07.2025
«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի առաջնությունը ներկայացնող «Կավասակի Ֆրոնտալե» ակումբի ֆուտբոլիստ Կոտա Տակաիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: 20-ամյա ֆուտբոլիստի համար ակումբը վճարել է 5 միլիոն ֆունտ: Ճապոնացի պաշտպանի հետ «Տոտենհեմը» կնքել է 5 տարվա պայմանագիր: 2025-ին Կոտա Տակաին անցկացրել է 19 հանդիպում ու խփել 2 գոլ: Նա նաև 4 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ազգային […] ...