Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բաքվում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+30.09 oC

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բաքվում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ

15:08 17.01.2023

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բաքվում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ․

«Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայ բնակչության՝ 33 տարի առաջ իրագործված զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակը։ Բացառիկ դաժանությամբ կատարված սպանությունները, կողոպուտները, բռնություններն ու վայրագությունները շարունակվել են մեկ շաբաթ՝ 1990 թվականի հունվարի 13-ից մինչև 20-ը։ Մարդիկ, ովքեր խուսափել են մահից, ենթարկվել են կազմակերպված տեղահանման։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ այս անմարդկային հանցագործության հետևանքով սպանվել է 150-300 մարդ։
Բաքվի ջարդերը, 1988 թվականին Սումգայիթում հայերի կոտորածի հետ մեկտեղ, սկիզբ են դրել հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր փուլին։ Այդ քաղաքականության դրսևորումներն էին զանգվածային ջարդերն ու սպանությունները, նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչության համատարած ու կազմակերպված տեղահանությունը, 1991 թվականին Արցախի սահմանամերձ գյուղերի տեղահանման «Կոլցո» («Օղակ») գործողությունը, 1991-1994 թվականներին, 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմների վարումը, որոնք ուղեկցվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրագործված պատերազմական հանցագործություններով։ Այդ հանցավոր գործողությունների հետևանքով հազարավոր մարդիկ սպանվեցին, հարյուր հազարավորները դարձան էթնիկ զտումների զոհ։

Ադրբեջանի՝ հայերին սեփական պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության բաղկացուցիչ մասը դարձավ հայատյացության լայնածավալ և հետևողական քարոզչությունը, որն ուղեկցվում էր հայերի ապամարդկայնացմամբ և ռազմական հանցագործությունների ու էթնիկ անհանդուրժողականության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսմամբ: Մասնագիտացված միջազգային կազմակերպությունները մշտապես արձանագրում էին Ադրբեջանում հայատյացության ծայրահեղ դրսևորումներ։ Ցավոք, դրանց վերացման ուղղությամբ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվել։ Արդյունքում՝ Ադրբեջանում բարենպաստ պայմաններ են ձևավորվել մարդկության դեմ հանցագործությունների իրականացման և դրանց արդարացման համար։

Ինչպես Բաքվի ջարդերի, այնպես էլ նախորդ ու հաջորդած զանգվածային հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը Արցախի 120 հազար բնակչության շրջափակումը և հումանիտար աղետի համար պայմանների ստեղծումն օրինաչափ է համարում։

Տարածաշրջանում չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն Բաքվի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա։ Այն պետք է վճռականորեն դատապարտվի և մերժվի միջազգային հանրության կողմից, և դրա առաջին քայլը պետք է լինի Արցախի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակման անհապաղ դադարեցումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին

14:48 10.07.2025

«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի առաջնությունը ներկայացնող «Կավասակի Ֆրոնտալե» ակումբի ֆուտբոլիստ Կոտա Տակաիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: 20-ամյա ֆուտբոլիստի համար ակումբը վճարել է 5 միլիոն ֆունտ: Ճապոնացի պաշտպանի հետ «Տոտենհեմը» կնքել է 5 տարվա պայմանագիր: 2025-ին Կոտա Տակաին անցկացրել է 19 հանդիպում ու խփել 2 գոլ: Նա նաև 4 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ազգային […] ...

Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ

14:40 10.07.2025

Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված, «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու, Սյունիքի մարզում բնակիչների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը, […] ...

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

14:35 10.07.2025

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: Ներկայացնում ենք հատված «Ազատության» հարցազրույցից. «Ազատություն». – Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման: Մնացական Սաֆարյան. – Բանակցությունների ժամանակ […] ...

Հայաստանի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժը

14:33 10.07.2025

Հայաստանի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո […] ...

Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Իրանի դեսպանին

14:24 10.07.2025

Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Իրանի դեսպանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը: ...

Անչելոտին պայմանական ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել խոշոր գումարով

14:20 10.07.2025

Անչելոտին պայմանական ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել խոշոր գումարով

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկային խարդախության գործով: Այս մասին հաղորդում EFE-ն։ Իտալացի մասնագետը նաև տուգանվել է 386 հազար 362 եվրոյով։ Անչելոտին մեղադրվել է երկու գործով։ Նա 2014-15 թթ. Իսպանիայում խուսափել է 1,2 միլիոն եվրո հարկ վճարելուց։ Հանրային մեղադրողը պարզել է, որ, չնայած Անչելոտին հաստատել է իր` […] ...

BACK_TO_TOP