ՀՀ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՀՀ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ

19:27 17.01.2023

Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման 2013-2022 թվականների վիճակի վերաբերյալ։

Զեկույցը կազմվել է Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում և կազմում է Պաշտպանի մշտադիտարկման ընթացքի կարևոր բաղադրիչ։ Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում կատարել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոմիտեի՝ 2013 թվականի ամփոփիչ դիտարկումներում տեղ գտած առաջարկությունները։ Հետևաբար, զեկույցն ընդգրկում է 2013 թվականից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածը։

Զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են կոմիտեի ամփոփիչ դիտարկումները, մտահոգությունները, ներկայացված առաջարկությունները և դրանցից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների իրավունքների պաշտպանության համապարփակ քաղաքականության և ռազմավարության, համակարգման, ռեսուրսների բաշխման, անկախ մշտադիտարկման հարցերում կոմիտեի առաջարկություններին ու մտահոգություններին, նշվել, թե որքանով են դրանք կատարվել։
Զեկույցի հաջորդ գլուխներում անդրադարձ է կատարվել սեռի հիմքով խտրականության, երեխայի լավագույն շահի, երեխայի լսված լինելու իրավունքի, երեխայի նկատմամբ բռնության, ընտանեկան միջավայրին ու այլընտրանքային խնամքի, որդեգրման գործընթացի, երեխաների հաշմանդամությանը, տարրական առողջությանը և բարեկեցությանը վերաբերյալ կոմիտեի մտահոգություններին։

Զեկույցում ներկայացվել է նաև, թե կոմիտեն ինչ մտահոգություններ է հայտնել երեխայի կրթության ու ժամանցի ապահովման վերաբերյալ, ապաաստան չունեցող ու փախստական երեխաների վերաբերյալ և վերջիններիս տնտեսական շահագործմանը, անչափահասների գործերով արդարադատության իրականացմանը, երեխաների մարմնավաճառությանը և մանկական պոռնոգրաֆիային։

Ներկայացված են նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցներում տեղ գտած փաստերը։

Պաշտպանը զեկույցի անգլերեն տարբերակը սահմանված ձևաչափով ու կարգին համապատասխան որպես այլընտրանքային զեկույց կներկայացնի նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոմիտեին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գազանջատումներ կլինեն

14:00 19.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 21, 21ա, 23, 25, 27, 27/1, 29, 29/1, 31, 31/1, 33, 33/1, 31/3, 33/2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ ...

Քննարկվել են համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր․ Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի դեսպանին

13:54 19.06.2025

Քննարկվել են համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր․ Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի դեսպանին

Հունիսի 17-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզերին և պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանին։ Ողջունելով դեսպանին՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և ընդգծել, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանն ու Լյուքսեմբուրգն ունեն համագործակցության լայն հնարավորություններ։ Փրկարար ծառայության տնօրենը […] ...

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:50 19.06.2025

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը մտադիր չէ մեկնարկային կազմում տեղը զիջել Վիրցին

13:46 19.06.2025

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը մտադիր չէ մեկնարկային կազմում տեղը զիջել Վիրցին

Դոմինիկ Սոբոսլայը խոսել է «Լիվերպուլի» հավանական նորեկ Ֆլորիան Վիրցի մասին, հայտնում է This is Anfield-ը։ «Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի ընկերական հանդիպումներից հետո։ Չեմ պատրաստվում մեկնարկային կազմում տեղս զիջել Վիրցին։ Եթե դու գալիս ես Պրեմիեր լիգան հաղթած թիմ, ապա պետք է քրտնաջան աշխատես ու պայքարես քո տեղի համար։ Եթե նրա համար վճարում են […] ...

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

13:39 19.06.2025

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ: […] ...

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին

13:34 19.06.2025

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը, Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարության հրավերով, մասնակցում է հունիսի 16-22-ը Ֆրանսիայի Լա Բուրժե քաղաքում անցկացվող «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: ...

BACK_TO_TOP