6-րդ անգամ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթը չի կայացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

6-րդ անգամ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթը չի կայացել

18:53 19.01.2023

Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն արդեն վեցերորդ անգամ չի կանայում։ Բանն այն է, որ դպրոցի կառավարման խորհրդի անդամներից 4-ը նիստերին չեն ներկայանում, իսկ տնօրենի մրցույթի մեկնարկի համար անհրաժեշտ է խորհրդի 9 անդամներից առնվազն 6-ի ներկայությունը:

Դպրոցի կառավարման խորհրդի  հինգ անդամներն ու  միակ թեկնածուն նիստը սկսելու համար սպասում էին բացակա 4 անդամներին:

«Սպասում ենք խորհրդի մյուս անդամներին, որոնք արդեն վեցերորդ նիստն է, որ չեն ներկայանում, ամեն անգամ տարբեր ծանուցումներ ուղարկելով, անձամբ զանգելով, օրական մի քանի անգամ տեղեկացնում ենք, բայց չեն գալիս»,- նշում է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի քարտուղար Ֆրիդա Թադևոսյանը։

Թե ինչու կառավարման խորհրդի նախագահն ու 3 անդամները չեն ներկայանում նիստերին, մյուսներին հայտնի չէ, որևէ բացատրություն, գրավոր կամ  բանավոր  պատճառաբանություն չեն ներկայացնում: Տնօրենի միակ թեկնածու Նունե Գրիգորյանն ու կառավարման խորհրդի 5 անդամները սա որակում են  բոյկոտ:

«Ես չգիտեմ ինչու չի կայանում նիստը, բայց արձանագրենք, որ մրցույթը բոյկոտում են մարզպետարանի երեք ներկայացուցիչները և համայնքի ղեկավարի կողմից առաջադրված մեկ ներկայացուցիչ՝ Հովհաննես Ցոլակյանը, ով հանդիսանում է կառավարման խորհրդի նախագահը»,- ասում է տնօրենի միակ թեկնածուն՝ Նունե Գրիգորյանը։

Նիստերին չներկայացող խորհրդի անդամները մինչ այս իրենց բացակայությունները հիմնավորել են պատշաճ ծանուցում չլինելու  հանգամանքով։ Կառավարման խորհրդի քարտուղարն ու անդամները հակառակն են փաստում, որ բոլոր հնարավոր և թույլատրելի տարբերակներով ծանուցումներն ուղարկվել են, ցույց են տալիս էլեկտրոնային եղանակով ուղարկված նամակները:

Նիստերին չներկայանալու պատճառների մասին կառավարման խորհրդի բացակա անդամները նախընտրեցին խոսել հեռախոսազրույցի ձևաչափով։ Պարզվեց   նրանցից ոչ մեկին հարմար չէր․ կա՛մ բացակայում էին մարզից, կա՛մ խիստ զբաղված էին հանձնարարականներով։

Տնօրենի թեկնածուն իր զարգացման ծրագիրը կառավարման խորհրդին միայն մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն է ունեցել, որին, սակայն, մարզպետարանի երկու ներկայացուցիչները դեմ են քվեարկել: Նունե Գրիգորյանի, որպես տնօրեն, լիազորությունները դադարեցվել են 2022 թվականի օգոստոսի 8-ից, պարտականությունները կատարում է փոխտնօրենը: Նունե Գրիգորյանը  սեպտեմբերին ստացել է նաև տնօրենի հավաստագիր, իր զարգացման ծրագրին կողմ են քվեարկել մանկավարժական ու ծնողական խորհուրդները, բայց վերընտրվել չի ստացվում:

Վեցերորդ անգամ կազմվեց նիստը չկայանալու մասին արձանագրություն, որի օրինակներից մեկը կուղարկվի նախարարություն: Օրեր առաջ խնդիրը թեժ գծի միջոցով թեկնածուն նաև նախարարություն է ներկայացրել, պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ իրավական կարգավորումների համար բողոքը հասցեագրվել է մարզպետարան, որտեղից Նունե Գրիգորյանը դեռ պատասխան չի ստացել:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP