21:00 19.01.2023
Անցած տարվա դեկտեմբերի 19-ին Սպանդարյան գյուղում բռնկված հրդեհի հետևանքով Աղալարյանների ընտանիքը կորցրել է ամբողջ ունեցվածքը, րոպեների ընթացքում տնակն ամբողջությամբ այրվել է, ոչինչ հնարավոր չի եղել փրկել՝ ո՛չ կարևոր փաստաթղթերը, ո՛չ ամուսինների տնտեսած գումարը, որը նորակառույց տան շինարարական աշխատանքների համար էին հավաքել։
«Երկու հրշեջ բրիգադ է եկել, բայց ջանքերն ապարդյուն է եղել, տնակն ամբողջովին այրվել է։ Ինը տարեկան տղաս իր երեք տարեկան քրոջը դուրս է հանել կրակների միջից»,- պատմում է հրդեհից տուժած ընտանիքի հայրը՝ Հովիկ Աղալարյանը։
Ինը տարեկան Գոռը բոլորին պատմում է, թե ինչպես են կարողացել քույր ու եղբայր դուրս գալ այրվող տնակից։ Հրդեհի պահին միայն քույրն է տանը եղել, մեծ եղբայրը՝ դպրոցում։
«Ես և քույրիկս նստած հեռուստացույց էինք նայում, տունը վառվեց․ ես քույրիկիս գրկեցի և փախա դուրս»,- պատմում է Գոռը։
37-ամյա Հովիկ Աղալարյանը անչափաս երեխաների հետ առանձնացել է հայրական տնից և որոշել իր ընտանիքի համար տուն կառուցել։ Գյուղում տարածք են վերցրել, տնակ են տեղադրել, և տնակում ապրելու էին այնքան ժամանակ, մինչև իրենց քարե տունը պատրաստ կլիներ, բայց ձմռան կեսին տեղի ունեցած հրդեհը խառնեց երիտասարդ ամուսինների նոր տուն կառուցելու ծրագրերը։
Հովիկը 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել և գնացել է դիրքեր, եղել է պատերազմի թեժ կետերում։ Բակում նորակառույց տան մի քանի պատերն է հասցրել շարել, ասում է՝ հրդեհը չլիներ հավաքած գումարով գործերն ահագին առաջ կգնար, իսկ հիմա հայտնվել են անելանելի վիճակում։
«Դիմել եմ գյուղապետարան, այնուհետև համայնքապետին, մարզպետարան։ Արթիկի համայնքապետարանը ինձ աջակցել է 100 հազար դրամի չափով, իսկ մարզպետարանում գործն ընթացքի մեջ է»,-ասում է Հովիկը։
Տուժած ընտանիքը եղել է մարզպետարանում, որտեղ ներկայացրել է աջակցության համար դիմում։ Քաղաքացու դիմումի պատասխանը կլինի ֆինանսական աջակցության տեսքով։ Այս մասին Shantnews-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից։
Հիմա ընտանիքը նորից տնակ է տեղափոխվել։ Այն ազգականներն են տվել, որ ձմռան կեսին դրսում չհայտնվեին, մինչև տեսնեն, թե անապահով ընտանիքի բնակապահովման խնդիրը ինչպես է լուծվելու։
Հովիկ Աղալարյանը մշտական զբաղվածություն չունի, հիմնականում արտագնա աշխատանքով վաստակած գումարով է ընտանիքը պահում։ Վերջին երկու տարիներին սեզոնային աշխատանքի էլ չի գնացել, գյուղի ապրուստով է յոլա գնում։ Այժմ տան եկամտի միակ աղբյուրը երեխաներին տրվող 35․000 դրամ նպաստն է։ Դեռ չգիտի, թե տնակում ինչքան են մնալու, իր ձեռքերով իր տունը հնարավոր է կարողանա կառուցել, եթե ֆինանսապես ու թեկուզ շինանյութով աջակցողներ լինեն։
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...