Հույս ունենք, որ թե՛ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե՛ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել ԼՂ-ը և բացել Լաչինի միջանցքը. Արթուր Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Հույս ունենք, որ թե՛ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե՛ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել ԼՂ-ը և բացել Լաչինի միջանցքը. Արթուր Հովհաննիսյան

15:50 19.01.2023

Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այս գիշեր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ քրեական վարույթ է հարուցվել, համապատասխան մարմինները կպարզեն դեպքի հանգամանքները:

Լրագրողի հարցին, թե պաշտոնանկություններից բացի հնարավո՞ր է արդյոք Պաշտպանության նախարարի հրաժարականը, Արթուր Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ քաղաքական եւ քրեաիրավական պատասխանատվությանը կարելի է անդրադառնալ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելուց հետո:

Խաղաղության պայմանագրի գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը նշել է. «Չէի շտապի եզրահանգումներ անել, որ խաղաղության պայմանագրի գործընթացը փակուղում է: Դա երեկ վերահաստատեց նաեւ ԱԳ նախարարը, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները շարունակվում են: Հայաստանը վերջին առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին եւ սպասում է արձագանքի: Իհարկե, Ադրբեջանի վարքն ու գործողությունները խոչընդոտում են գործընթացին, խոսքը թե’ Լաչինի միջանցքի փակման, թե’ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման, թե’ զորքը շարունակաբար հետ չքաշելու մասին է: Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցվող քաղաքական հայտարարությունները եւս խոչընդոտում են»:

Սարգիս Խանդանյանի խոսքով երեկ ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարը եւս պատրաստակամություն է հայտնել` որպես միջնորդ նպաստելու խաղաղության պայմանագրի գործընթացի առաջխաղացմանը: Պատգամավորը հաստատել է. «Մենք մեր ուղենիշներից չենք ընկրկում եւ շարունակելու ենք ամեն ինչ անել, որ դա իրականություն դառնա»:

ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն խառնվում ԼՂ իշխանությունների գործերին եւ ներքաղաքական կյանքին: Կարծում եմ` սա նորմալ է եւ այդպես էլ պետք է լինի: Մենք ի սկզբանե առաջնորդվել ենք այս տրամաբանությամբ: Հետեւաբար, Ձեր հարցը չի համապատասխանում իրականությանը. նման կարծիք է հայտնել Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով` ՀՀ իշխանությունները ճնշում գործադրո՞ւմ են Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասով հարցադրմանը:

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում Ռուսաստանի ջանքերի գնահատմանը վերաբերող հարցին ի պատասխան` խմբակցության քարտուղարը հույս է հայտնել, որ բոլորը կկատարեն իրենց պարտավորությունները: «Հույս ունենք, որ թե’ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե’ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան լուծել այս հարցը եւ ստիպել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանն ապաշրջափակել ԼՂ-ն եւ բացել Լաչինի միջանցքը»,- ասել է նա:

Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում որպես երաշխավոր ո՞ր կողմն է ավելի ցանկալի հարցին ի պատասխան` Սարգիս Խանդանյանն ընդգծել է. «Երաշխիքների մասին խոսելիս պետք չէ մտածել` որեւէ երկիր որեւէ կերպ երաշխավորելու է իր ֆիզիկական կամ որեւէ ներկայությամբ այդ պայմանագրի գոյությունը: Երաշխիք կարող է լինել, օրինակ, զորքերի հետքաշումը եւ ապառազմականացումը սահմանի երկայնքով եւ այլն: Կարեւոր է, որ միջնորդը նպաստի, որ այս համաձայնությունները ձեռք բերվեն, եւ մեր ակնկալիքն է նաեւ միջնորդներից, որ կարողանան ապահովել փոխընդունելի առաջարկների հաստատումը եւ ձեւակերպումը խաղաղության պայմանագրի տեքստի մեջ»: Նշվել է, որ գործընթացը կատարվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ սկսված գործընթացի տրամաբանությամբ, եւ հայկական կողմի համար կարեւոր է երաշխիքների հատվածը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

12:07 11.07.2025

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...

SHANTNEWS

12:00 11.07.2025

SHANTNEWS

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

11:53 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

11:46 11.07.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

11:40 11.07.2025

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

11:28 11.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

BACK_TO_TOP