Արցախում հիվանդանոցների 70%-ը, որ գազով է ջեռուցվում, կանգնած է լրջագույն խնդիրների առաջ. ԱՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Արցախում հիվանդանոցների 70%-ը, որ գազով է ջեռուցվում, կանգնած է լրջագույն խնդիրների առաջ. ԱՀ ՄԻՊ

12:49 23.01.2023

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների  բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Զեկույցում փաստեր են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների՝ գազամատար խողովակի, էլեկտրական լարերի, հեռահաղորդակցության և համացանցի լարերի բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանումների պատճառով Արցախի ժողովրդի իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումների վերաբերյալ, որոնք շարունակվող շրջափակման պայմաններում քաղաքացիական բնակչությանը կանգնեցնում են հումանիտար աղետի առաջ։

Ցուրտ եղանակային պայմաններում, երբ Արցախի տարածքում միջին ջերմաստիճանը տատանվում է -2 – +2 աստիճան ցելսիուսի շրջակայքում, երբեմն հասնելով նաև -5 աստիճան ցրտի, բնակելի տները, տեղահանված անձանց ժամանակավոր բնակության վայրերը, բոլոր տեսակի կրթական ու առողջապահական հաստատություններն ու մասնավոր ձեռնարկությունները, պետական հիմնարկները գազը օգտագործում են որպես ջեռուցման հիմնական միջոց։ Գազամատակարարման դիտավորյալ խափանումները բնակչությանը զրկում են գազով ջեռուցման և տաք ջրի հնարավորություններից:

Հայաստանից դեպի Արցախ եկող բարձրավոլտ լարերի վնասման և դրանց վերականգնման աշխատանքներն Ադրբեջանի կողմից արգելափակելու հետևանքով հունվարի 9-ից շարունակում է դադարեցված մնալ նաև էլեկտրականության ներմուծումը։ Բնակիչներին մատակարարվում է տեղում արտադրվող էլեկտրաէներգիա, որի ծավալների անբավարարության պատճառով, բնակչությունը էլեկտրականություն է ստանում 6-ժամյա հովհարային անջատումների գրաֆիկով, որը գրեթե անհնար է դարձնում գազի մատակարարմամբ ջեռուցումը էլեկտրական ջեռուցմամբ փոխարինելը։

Գազամատակարարման խափանումները և էլեկտրականության սահմանափակ օգտագործման հնարավորությունը ուղիղ ազդում են նաև ընտանիքներում սննդի բնականոն կազմակերպման վրա։

Էլեկտրականության խնայողության նպատակով պետական հաստատությունները  հունվարի 19-ից անցել են կարճ աշխատանքային ռեժիմի, որը բացասաբար է ազդում հանրությանը անհրաժեշտ ծառայություններ մատուցելու և հանրային կյանքը կազմակերպելու գործընթացի վրա։

Ստեղծված իրավիճակը մեծապես ազդել է Արցախում կրթական պրոցեսի բնականոն կազմակերպման վրա․ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են ուսումնական աշխատանքները ջեռուցման բացակայության պատճառով, ինչը հանգեցրել է 20 000-ից ավելի երեխաների կրթության իրավունքի խախտմանը։

Հումանիտար ծանրագույն իրավիճակը ազդել է նաև առողջապահական համակարգի բնականոն գործունեության վրա։ Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը, որոնք ջեռուցվում են գազի կիրառմամբ, կագնած են ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ։ Դրանցում այս պահի դրությամբ ստացիոնար բուժօգնություն է ստանում 156  հիվանդ՝ այդ թվում 45 երեխա։

Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկություններ ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանումների հետևանքով։

Գազամատակարարման խափանումների և էլեկտրաէրեգիայի սահմանափակ հնարավորության պայմաններում, տների ջեռուցման և այլ կենսական պայմանների ապահովման համար նկատվում է բնակչության կողմից փայտանյութի օգտագործման ծավալների մեծացում, ինչը նշանակում է, որ առանց այն էլ սահմանափակ անտառային ֆոնդը լուրջ կորուստներ է ունենալու։

Համայնքներում առաջացել է հանրային տրանսպորտի պատշաճ գործունեության, աղբահանության կազմակերպման հետ կապված խնդիրներ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային տրանսպորտի և աղբահանության համար օգտագործվող մեքենաներն ու տեխնիկան աշխատում են գազի, բենզինի և դիզվառելիքի օգտագործմամբ, իսկ շրջափակման պայմաններում առկա է նաև էներգակիրների սղություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

13:07 11.07.2025

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

12:40 11.07.2025

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է  ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

12:36 11.07.2025

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

12:28 11.07.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

Եվրոպացիները պետք է ստանձնեն Ուկրաինային աջակցելու ծախսերի զգալի մասը, հինգշաբթի Newsmax-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության առյուծի բաժինը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացրել են իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու եվրոպական մայրցամաքի ավանդական պաշտպանությունը՝ միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով Ուկրաինային զենքի մատակարարման համար», – ասել է մշտական ​​ներկայացուցիչը։   ...

BACK_TO_TOP