10:06 24.01.2023
Հնդկական դասական պարերի ուսուցում, նկարչություն, խոհանոց, ֆիլմի դիտում և դասախոսություն․ Հնդկաստանի Հանրապետության օրը Երևանում կնշվի ինքնատիպ միջոցառմամբ։ Այն տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 19:00 LOFT-ում։
Միջոցառումը նախաձեռնել է հնդիկ գործարար, ժամանակակից գրող, Penguin Harper-Collins-ի կողմից լույս ընծայված Wicked Games գրքի հեղինակ Արջուն Կրիշնա Լալը։ Արջունը 1,5 տարի առաջ տեղափոխվել է Հայաստան, սիրում է մեր երկիրը և իր սիրո մասին պարբերաբար հրապարակումներ է ներկայացնում։ Միջոցառմանը նա կներկայացնի «Հայ-հնդկական հարաբերությունները ժամանակի համատեքստում» թեմայով բանախոսություն։
«Հունվարի 25-ի միջոցառումը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարությանը: Այն նշվում է հունվարի 26-ին։ Սա Հնդկաստանի սահմանադրության վավերացման օրն է: Ամեն ինչից առավել ես ցանկանում եմ կամուրջներ և կապեր կառուցել Հնդկաստանի և Հայաստանի միջև: Մեր երկու երկրները հազարամյակներ շարունակ ունեցել են անձնական և առևտրային հարաբերություններ։ Մենք ունենք նմանատիպ, խաղաղ և ժողովրդավարական արժեքներ։ Այս դժվարին ժամանակներում ես կարծում եմ, որ Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարևոր է ամեն ինչում՝ պաշտպանության ոլորտից մինչև մարդկանց միջև կապեր: Այս միջոցառումը Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարությունն է: Բայց դա նաև մեր կապերի կառուցման և ամրապնդման տոն է»,-նշում է Արջուն Կրիշնա Լալը։
Հնդիկ ժամանակակից գրողը փաստում է՝ Հայաստանում իրեն տանն է զգում։
«Հայաստանում ինձ ամենաշատը մարդիկ են դուր գալիս: Ես շատ եմ ճանապարհորդել, եղել եմ աշխարհի մոտ 15 երկրում: Մարդիկ հաճախ ինձ հարցնում են, թե ինչու չեմ տեղափոխվում ուրիշ տեղ: Պատճառն այն է, որ հայերը շատ հյուրասեր են և սրտաբաց: Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը, դա այն է, ինչ ինձ դուր է գալիս: Ինձ դուր են գալիս գյուղական խորովածը և արշավները․ բայց ամենասիրելին մարդիկ են և նրանց հետ ունեցած փորձառությունները, դրական
վերաբերմունքը, որ ես զգացել եմ»,-նշում է Արջուն Կրիշնա Լալը։ Ի դեպ, վերջինս այս պահին աշխատում է Հայաստանի մասին պատմող գրքի վրա։
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...
10:00 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...