14:46 24.01.2023
«ԷԼ-ԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Ն.Ն.-ն, առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու նպատակով, Ընկերության գործունեության վերաբերյալ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ. արդյունքում պետական բյուջե չի վճարել 66 մլն 30 հազար 178 դրամ հարկ:
Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «ԷԼ-ԱՆ» ընկերության տնօրեն Ն.Ն.-ն Ընկերության կողմից կառուցապատված և 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի ապրիլ ամիսների ընթացքում օտարված Կիևյան 2/9 հասցեի բազմաբնակարան շենքի 7 բնակարանների արժեքները պակաս, իսկ ընկերության իրականացրած ծախսերն ավել է հայտարարագրել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում:
Բացի այդ, Ընկերության 2018 և 2019 թվականների համախառն եկամտից նվազեցվող ծախսերը կազմել են 74 մլն 818 հազար 704 դրամ և 205 հազար 694 դրամ, սակայն, Ն.Ն.-ն համախառն եկամտից նվազեցվող ծախսերը ներկայացրել է 2018 թվականի շահութահարկի հաշվարկով՝ 131 մլն 30 հազար 745 դրամ և 2019 թվականի շահութահարկի հաշվարկով՝ 99 մլն 845 հազար 150 դրամ: Արդյունքում, Ն.Ն.-ն, խախտելով, ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածներ, Ընկերության հարկվող շահույթը նշված ժամանակահատվածում պակաս է ցույց տվել ՝ 2018 թվականին պետական բյուջե չվճարելով 26 մլն 523 հազար 352 դրամ, իսկ 2019 թվականին՝ 22 մլն 76 հազար 886 դրամ: 2018 թվականի մայիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, 2019 թվականի ապրիլ ամիսների համար չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 17 մլն 429 հազար 940 դրամ ավելացված արժեքի հարկ:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը՝ ՊԵԿ քննչական վարչությունում (այժմ՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) Ն.Ն.-ին 2022 թվականի հունիսի 27-ին առաջադրվել է մեղադրանք: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատախազական հսկողության ներքո կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...