ՊԵԿ-ի պարզաբանումը Պռոշյան համայնքում ՊԵԿ-ին ամրացված շինությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՊԵԿ-ի պարզաբանումը Պռոշյան համայնքում ՊԵԿ-ին ամրացված շինությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ

20:26 24.01.2023

Հաշվի առնելով Պռոշյան համայնքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված շենք-շինությունների հետ կապված իրավիճակը` ՀՀ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալ տեղեկությունները.

«ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի թիվ 621-Ա որոշմամբ՝ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հողամասը, շենքերը և շինություններն ամրակցվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Երևանի ԱՏԳ կենտրոն կառուցելու նպատակով։ Նշված տարածքում նախաձեռնվել են նախագծման աշխատանքներ՝ հետագայում շինարարարությունը սկսելու նպատակով:
Նշված շենք-շինություններում եղել են հարևան համայնքի բնակիչներ, թե՛ մինչև ՊԵԿ-ին հանձնելը, թե՛ ՊԵԿ-ին հանձնելուց հետո․ ավելին ՀՀ ոստիկանության կողմից պարբերաբար աշխատանքներ են իրականացվել ապօրինի զբաղեցված տարածքն ազատելու համար:
Մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 6-ին ՊԵԿ-ի կողմից ստորագրված գույքի հանձնման-ընդունման ակտում արձանագրվել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացված ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքները, շինությունների արտաքին և ներքին վիճակը:

Ուսումնասիրությունների ընթացքում շինության տարածքում նկատվել է մինչև 10 անձ, որոնց հետ ոստիկանության ներկայացուցիչները տարել են բացատրական աշխատանքներ` նրանց կողմից վայրը լքելու անհրաժեշտության վերաբերյալ: 2022 թվականի տարեվերջին տարածքում, սակայն, բնակվողների թիվը կտրուկ ավելացել է, ինչի մասին ՊԵԿ–ն անմիջապես տեղյակ է պահել իրավապահ մարմիններին:

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ տարածքում կատարվել են տեխնիկական վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ, հիշյալ շենք-շինությունները 3-րդ աստիճանի վթարային են: Ավելին, տարիների ընթացքում շենքերի գույքը, ներառյալ` դուռ-պատուհանները գողացվել են և այնտեղ բնակվելը կարող է վտանագավոր լինել անձանց կյանքի և առողջության համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հիշյալ հասցեում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն էլեկտրաէներգիայի բաժանորդ դեռևս չի հանդիսանում, հետևաբար՝ էլեկտրամատակարարման միացման կամ անջատման հետ կապված որևէ գործողություն չէր կարող իրականացնել և չի իրականացրել»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP