18:47 25.01.2023
Փետրվարի մեկից կփոխվի քաղաքացիներին հաշմանդամության խումբ որոշելու կարգը: Հաշմանդամության խումբ սահմանելու համար ներկայում բժիշկները հիմնվում են հիվանդության նկարագրի, փաստաթղթերի ու տեղում արտաքին զննության վրա։ Փետրվարի մեկից առաջին անգամ բժշկասոցիալական հանձնաժողովներ դիմած քաղաքացիների դեպքում հաշմանդամության խումբ որոշելու մոդելը կփոխվի։ Այսինքն բժշկական մոդելից անցումը սոցիալականի նախատեսում է, որ առաջին անգամ հանձնաժողովին դիմած քաղաքացին դիմումի հետ միասին պետք է ներկայացնի նաև ինքնագնահատման թերթիկը, որը նախկինում չի պահանջվել:
«Այդ ինքնագնահատման թերթիկը նոր տարբերակ է, որն ինձ թվում է փորձաքննությանը շատ ավելի լրացուցիչ օգնության, կողմնորոշման միջոց է լինելու, որովհետև այդտեղ անձն ինքն է արդեն նշում իր կարողությունները, սահմանափակումները՝ ի՞նչ չի կարող անել, ի՞նչն է երբեմն դժվարությամբ անում կամ ընդհանրապես չի կարողանում անել»,- պարզաբանում է թիվ 4 ԲՍՓ աջակցող ապահովման միջոցների բաժնի փորձագետ Լիլիա Մանուկյանը։
Նոր մոդելի ներդրմամբ կփոխվի նաև հանձնաժողովին հիվանդությունը հավաստող փաստաթղթերի ներկայացման կարգը: Դրանք հասանելի կդառնան օն լայն եղանակով, պոլիկլինիկաներից տրամադրվող 88 ձևի փաստաթղթի անհրաժեշտություն այլևս չի լինի: Իսկ դիմումատուի փաստաթղթերի փաթեթը կկազմի հատուկ մասնագետը։
Ըստ այդմ, բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի կազմն է ընդլայնվում: Թերապևտին, վիրաբույժին ու նյարդաբանին այսուհետ կմիանան նաև նեղ մասնագետներ, որոնք տեղում կհետազոտեն քաղաքացիներին ու կգնահատեն նրանց ֆունկցիոնալության աստիճանները:
Ամենակարևոր փոփոխությունը, որ կատարվել է, վերաբերում է հաշմանդամության խմբերի որոշմանը: Ներկայում գործող առաջին, երկրորդ և երրորդ խմբերի փոխարեն փետրվարի 1-ից առաջին անգամ կսահմանվեն նոր կարգավորումներ:
«Նոր մոդելի պարագայում մենք ունենալու ենք միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ, որոնք որ ամբողջ մոդելի տրամաբանությունն են։ Դա ենթադրում է, որ անձի ֆունկցիոնալությունը պետք է գնահատվի՝ հաշվի առնելով ոչ միայն բժշկական և առողջապահական խնդիրները, այլ նաև մասնակցությունն ու ակտիվությունը միջավայրում։ Խնդիրը դիտարկվում է այսպես՝ անձը այո՛, ունի առողջական խնդիրներ, բայց այնուամենայնիվ, այդ խնդիրը դիտարկվում է նաև անձից դուրս։ Օրինակ, սայլակով տեղաշարժվող մարդկանց դեպքում, թե որքանով է միջավայրը հարմարեցված իր տեղաշարժի համար»,- պարզաբանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը։
Հաշմանդամության խմբերի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանների սահմանման պարագայում ի՞նչ կարգով և ինչպե՞ս են որոշվելու քաղաքացուն տրվող արտոնությունների կամ հաշմանդամության նպաստի չափերը։
Օրինակ, ֆունկցիոնալության սահմանափակման ցածր աստիճան ստանալու դեպքում քաղաքացին չի օգտվի արտոնյալ պայմաններով դեղորայք ձեռք բերելուց, համավճարով կամ անվճար բուժման, նպաստ ստանալու հնարավորություններից։
«0-ից 4 աստիճանի դեպքում քաղաքացուն ոչինչ չի տրվում, 5-ից մինչև 25 աստիճանի դեպքում տրամադրվում է միայն ծառայությունների մատուցում, իսկ դրանից հետո արդեն, աստիճանի բարձրանալու դեպքում, տրվում է միջին, ծանր և խորը աստիճան, այս պարագայում նաև քաղաքացին նպաստ է ստանում»,- ասում է Լիլիա Մանուկյանը։
Ներդրվող գնահատման նոր մոդելի գործընթացը վերաբերում է նաև հաշմանդամ երեխային կարգավիճակ սահմանելուն: Հունվարի մեկից ներդրվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումներ իրականացնելու ծրագիրը, ինչը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի հնարավորության ընդլայմանը և զբաղվածության ապահովմանը։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...