11:32 26.01.2023
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009 թվականի հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումն ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայմանը։
10:47 13.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը: Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք […] ...
10:41 13.05.2025
Մասկը ներկայացրել է Tesla-ի պարող Optimus ռոբոտըԻլոն Մասկը X-ում հրապարակել է պարող ռոբոտի տեսանյութ։ «Այն, ինչ սկսվեց որպես կոստյումով դերասան, այժմ իրականություն է», -գրել է Մասկը։ 2022 թվականի հոկտեմբերին Tesla-ի ղեկավարը ներկայացրեց Optimus մարդանման ռոբոտի նախատիպը։ Այնուհետև ռոբոտը բարձրացավ բեմ և ձեռքով արեց հանդիսատեսին։ Մասկը նաև ցուցադրեց տեսանյութ, որտեղ Օպտիմուսը ջրում է ծաղիկներ։ ...
10:35 13.05.2025
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով […] ...
10:30 13.05.2025
Մբապեն գերազանցել է Զամորանոյի պատմական ռեկորդըՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Բարսելոնայի» դեմ խաղում դուբլ գրանցելով գերազանցել է Իվան Զամորանոյի պատմական ռեկորդը, գրում է Opta-ն։ Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալում» իր նորամուտի մրցաշրջանում արդեն խփել է 38 գոլ, ինչն ակումբի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։ Այդ ցուցանիշով նախկին ռեկորդակիրը չիլիացի լեգենդար Իվան Զամորանոն էր, որը մադրիդյան ակումբում 1992/93 մրցաշրջանում աչքի էր ընկել 37 […] ...
10:25 13.05.2025
FT. ԵՄ երկրները մտադիր են մայիսի 14-ին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթըԵՄ երկրները մտադիր են չորեքշաբթի օրը վերջնականապես համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթի շուրջ։ Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։ Ասոցիացիայի 27 անդամ երկրների ներկայացուցիչները երկուշաբթի օրը «մեծամասամբ» համաձայնության են եկել նոր սահմանափակող միջոցառումների շուրջ, հայտնել են աղբյուրները։ Չորեքշաբթի օրը նրանք մտադիր են վերջապես համաձայնության գալ պատժամիջոցների նոր փաթեթի […] ...
10:18 13.05.2025
Շրջանառությունից հանվել է 1373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության բացահայտումըՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 և 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 25-ին` Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների և Սյունիքի մարզի պարեկների հետ համատեղ: Կապան-Քաջարան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին, թմրանյութը վերցնելիս, […] ...