Արթիկ համայնքում 2022-ի սուբվենցիոն ծրագրերի հիմնական մասը չի իրականացվել․ աշխատանքները կսկսվեն այս տարվա ծրագրերի հետ միաժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Արթիկ համայնքում 2022-ի սուբվենցիոն ծրագրերի հիմնական մասը չի իրականացվել․ աշխատանքները կսկսվեն այս տարվա ծրագրերի հետ միաժամանակ

19:53 28.01.2023

2021 թվականին Արթիկի տարածաշրջանը, որպես խոշորացված համայնք, ձևավորվեց 23 գյուղական և մեկ քաղաքային բնակավայրով, բայց տեղական ինքնակառավարման մարմինը՝ ավագանիով ու նոր աշխատակազմով սկսեց աշխատել ավելի ուշ՝ 2022-ի մարտից, նույն այն ժամանակահատվածում, երբ սուբվենցիոն հայտերի ներկայացմանը մնացել էր մեկ ամիս։ Համայնքապետարանը հասցրեց մշակել համայնքային խնդիրների փաթեթը, բայց դրանց մեծը 2022-ին մեկնարկին  չհասավ, թեև շինմրցույթները կայացել էին, շինընկերությունները հայտնի էին:

Փոխանցիկ է դարձել մոտ 251 միլիոն դրամ արժողության Արթիկի կենտրոնական հրապարակի և հարակից փողոցների ու մայթերի ասֆալտապատման, սալապատման ծրագիրը: Անցած տարվա ծրագրով չէին սկսվել նաև Արևշատ,Նահապետավան, Սարալանջ և Հառիճ գյուղերի ճանապարհների  սալապատման աշխատանքները, որի համար պետությունն ու համայնքը ներդրել են 172 միլիոն դրամ:

Ստացվում է, որ 2022-ի և այս տարվա  սուբվենցիոն ծրագրերը զուգահեռ են մեկնարկելու։ Հին ու նոր ծրագրերը սկսել Արթիկի համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումները թույլ տալիս են, ընդ որում, աշխատանքների և՛ ծավալն է համեմատաբար մեծ, և՛ ներդրման չափը։

«Հավաքագրումները 2022 թվականին կատարվել է գերազանց, այսինքն՝ պլանավորվել էր սեփական եկամուտները 496,266 հազար դրամ, բայց փաստացի հավաքագրվել է 510,211 հազար դրամ, այսինքն՝ սեփական եկամուտների պլանը կատարվել է 102,8 տոկոսով»,-նշել է Արթիկի համայնքապետարանի  ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Էմմա Յայլոյանը։

Արթիկ քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում շենքերի տանիքների նորոգումն է։ Նախորդ տարվա ծրագրում 5 շենքեր էին ընդգրկվել և, ի դեպ, 2022-ի սուբվենցիոն միակ ծրագիրն է եղել, որ ժամկետներում ավարտել են։ Այս տարի տանիքների նորոգման ենթակա շենքերի թիվն ավելացրել են, 15  բնակելիների տանիքներ կվերանորոգվեն։ Համայնքապետարանն այս տարվա սուբվենցիոն փաթեթում ներառել է նաև մանկապարտեզների նոր շենքերի կառուցման, հների վերանորոգման ու այլ ծրագրեր:

«Ծրագրերից մեկն Արթիկ համայնքի թվով վեց գյուղերի գազատարի ներքին ցանցի անցկացման աշխատանքներն են։ Այդ գյուղերն են՝ Գեղանիստ, Հոռոմ, Լեռնակերտ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ և Հայրենյաց»,-նշում է Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի  քարտուղար Արա Սուքիասյանը։

Բոլոր ծրագրերը հիմա գտնվում են նախագծային փուլում: Արթիկ համայնքում նախատեսում են նաև ծրագրեր իրականացնել Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ: Արդեն ընթանում են 70-ականներին կառուցված էստակադայի հիմանորոգման աշխատանքները։  Համայնքային ավտոպարկն էլ են թարմացնելու, բավարար քանակության գյուղտեխնիկա չունեն, ինչպես նաև կոմունալ սպասարկման անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներ։

«Մենք հիմա  տեխնիկա չունենք, համայնքային ենթակայության ոչ մի միավոր տեխնիկա չունենք, միայն աղբատար մեքենա ու ջրցան ունենք։ Անցած տարի շատ ձյուն եկավ, ուժեղ բուք եղավ, մեր վերին ենթաշրջանի գյուղերի փակ ճանապարհները մենք բացել չէինք կարողանում։ Մի կերպ մասնավորի տեխնիկան ներգրավելով կարողացան խնդիրը կարգավորել։ Իսկ եթե մեր  տեխնիկան ունենանք, կկարողանանք արդեն լիարժեք սպասարկում իրականացնել նաև կոմունալ ոլորտում»,- նշում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

Նոր տեխնիկայի ձեռք բերումը կօգնի նաև արդյունավետ աղբահանություն իրականացնել Արթիկում և գյուղերում: Արթիկում այժմ աղբահանություն է  կատարում մրցույթով շահած մեկ ընկերություն, բայց քաղաքը մաքուր պահել չի ստացվում, կենտրոնական ու երկրորդական բոլոր փողոցներում աղբ կա կուտակված:

2022-ին աղբահան ընկերությունը Արթիկում իրականացրել է մոտ 50 միլիոն դրամի մաքրման աշխատանքներ, ըստ համայնքապետարանի, աշխատում են շահույթով: Արթիկում առաջնահերթ խնդիրներից է մնում վթարային շենքերի ամրացումը, այս ուղղությամբ առաջարկներով դիմել են կառավարություն, խնդիրը համայնքային բյուջեի միջոցներով լուծելի չէ։ Այս տարի միայն կմեկնարկի շինարարական մեկ ծրագիր՝ Արթիկի առողջության կենտրոնի համար նոր շենքի կառուցումը, նախագծային ու մրցութային փուլերն ավարտված են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP