«Որտե՞ղ սա կարելի է հագնել». նորաձևության ամենաանհեթեթ հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

«Որտե՞ղ սա կարելի է հագնել». նորաձևության ամենաանհեթեթ հարցը

18:55 07.03.2018

      Ինչո՞ւ են, ի վերջո, ստեղծվում այս անհեթեթ, բայց կուրացուցիչ գեղեցկությամբ հագուստները 

 

Շքեղ, արտասովոր, գայթակղիչ, երբեմն անհասկանալի. նորաձևության հնարքներն անսահման են: Նորաձևության համաշխարհային  ցուցադրությունները վաղուց  վերածվել են անմոռանալի շոուների: Տոննաներ կշռող կտորներ, փայլեր ու աքսեսուարներ են օգտագործվում, ստեղծվում են հագուստներ, որոնք դիտելիս հաճախ մտածում ես, թե որտեղ կարելի է  հագնել կամ սա ո՞վ կկրի: Ինչո՞ւ են, ի վերջո, ստեղծվում այս անհեթեթ, բայց կուրացուցիչ գեղեցկությամբ հագուստները, ի՞նչ  ճակատագիր են ունենում դրանք, երբ ավարտվում է նորաձևության ցուցադրումը:

Նախ՝ ասենք, որ «ո՞ւմ են պետք այսպիսի հագուստները» հարցը նույնքան հաճախ է հնչում, որքան, օրինակ, կանանց «ի՞նչ հագնեմ այսօր» հարցը: Ովքե՞ր են ամենից հաճախ նման հարցեր տալիս և ինչո՞ւ: Նորաձևության  տեսաբանները որոշել են գտնել այդ հարցերի պատասխանները: 

Որքան էլ տարօրինակ է, այդ  հարցը տալիս են ոչ միայն այն մարդիկ, ովքեր նորաձևությունից հեռու են, այլև այնպիսիք, ովքեր  ստեղծում են այդ նորաձևությունը: Բազմաթիվ մոդելյերներ են քննարկում այդ հագուստները և տալիս նույն հարցը:

«Պրակտիկ չէ, կրելու բան չէ» տարածված արտահայտությունը սովորաբար ասում են մարդիկ, ովքեր չեն հասկանում նորաձևության հիմնական նպատակը՝ ամեն ինչ չէ, որ ցուցադրվում է, նախատեսված է միջին վիճակագրական քաղաքացու պահարանում հայտնվելու կամ դրանով հասարակական տրանսպորտ նստելու համար: Պոդիումում ցուցադրված ամեն ինչ չէ, որ ընդհանրապես կրելու համար է:

Պոդիումի և այն խանութի միջև, ուր ուղևորվում ենք գնումների նպատակով, հսկայական անդունդ կա, ասում են դիզայներները: Այն ամենը, ինչ վաճառվում է, այն չէ, ինչ ցուցադրվում է, անգամ դրա  հեռավոր նմանակը չէ և չի կարող  լինել: Բանն այն է, որ հագուստի դիզայներները վաճառքի համար ստեղծում են միանգամայն այլ հագուստներ: Դրանք ապահովում են նորաձևության տների եկամուտի մի մասը: 

Բայց այդ՝ յուրաքանչյուր դիզայներ և նորաձևության տուն ունի իր պատմությունը, գաղափարախոսությունը: Եթե, օրինակ, «Դիորի» առաձնահատկությունը  կազմվածքի հստակ ուրվագիծն է, ապա անգամ ամենանհեթեթ հագուստներում, դիմահարդարման ու սանրվածքների հետևում այդ ձեռագիրն ակնհայտ է: Անգամ «Դիորի»  ամենախենթ ժամանակներում, երբ ցուցադրվում էին նմուշներ, որոնք կարելի էր բացառապես  թանգարանում պահել, դիզայներ Գալյանոն շոկի էր ենթարկում բոլորին, խենթացնում էր, ապշեցնում: Նրան էին հասնում փառքի բոլոր դափնիները, որովհետև հենց նրանց համար են պահվում դափնիները՝ խենթերի ու հանճարեղների: 

Իրականում նորաձևության տների տնօրենները, դիզայներներն ու  ամբողջ թիմը չափազանց խելացի են, ստեղծագործ ու ամենևին չեն ուզում սնանկանալ՝  «անհեթեթ» հագուստների վրա միլիոններ ծախսելով:

Եթե մի կողմ թողնենք նորաձևության ցուցադրությունների այն մասը, որն անմիջապես հայտնվում է փայլփուն ամսագրերի շապիկներին, մնում է ևս մեկ սեգմենտ, որն առավել մոտ է  իրականությունը, բայց  հեռու իրականում կրելու հնարավորությունից:

Ահա, օրինակ, այս անհասկանալի վերնազգեստը: Հասկանալի է, որ ոչ ոք երբևէ չի կրի անգամ շատ նեղ շրջանակի հավաքույթներում, մինչդեռ այս ժակետը հստակ ուղերձ է նորաձևության հնարավոր ուղղության՝ երկրաչափական ձևերի մասին: 

Կամ այս վերարկուի հեղինակ Ռոյ Կավակուբոն ամենևին չի ասում՝ դուրս եկեք փողոց գնդականման վերակուով ու վազեք  աշխատանքի. նա պարզապես հուշում է, որ նորաձև են դառնում լայն, oversize հագուստները: 

Հաջորդ  անգամ, երբ կզարմանաք հագուստների դետալների աբսուրդային առատությունից  ու դիմահարդարման անհասկանալի գույներից, մտովի հասցրեք այդ ամենը մինիմալի, նվազեցրեք չափերը և կստանաք այն մոտավոր պատկերը, որը գուցե շուտով հայտնվի խանութներում՝ թարմ, նորաձև, շատերի համար հասկանալի:

Իսկ նորաձևության ցուցադրությունները վերջնական ակորդներ են, քվինտէսենցիա, շոու, ստեղծագործական պրոցեսում ծնվող հիացմունք: Ոմանց դուր է գալիս պարզ ու գործնական հագուստ ստեղծելը, ոմանց՝ կերպարներ ու շոկային համեմունքներ: 

Յուրաքանչյուր ցուցադրութուն ունի իր մթնոլորտը, ձայնը տրամադրութունը, կոչը, կարգախոսը: Մեզ, ի վերջո, ցուցադրում են, թե ինչպես հագուստը կարող է անճանաչելիության աստիճանի փոխել մարդուն, ինչպես կարող է ծածկել թերությունները կամ որքան ինքնավստահ կարող է դարձնել: 

Ի վերջո, չպետք է բացառել, որ շատ են անսահման փող և ներքին ազատություն ունեցող խենթեր, ովքեր ցուցադրությունից հետո կվազեն բեմի հետնամաս՝ այսպիսի կոշիկներ գնելու համար:

Այնպես որ, «ո՞ւմ է  պետք այս հագուստը» հարցը դառնում է ավելորդ: Այսպիսի հագուստների մեծ մասը մնում է նորաձևության տան պահարաններում՝ որպես  արվեստի գործ: Չէ՞ որ դրանք ի սկզբանե ստեղծվել են որպես արվեստի գործեր:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP