12:52 31.01.2023
Անցած շաբաթ և կիրակի օրերին հայամետ ցուցարարների դեմ ատելության խոսք տարածող թռուցիկներ են փակցվել Բևեռլի Հիլզում, որտեղ ցուցարարները երթ էին իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում շարունակվող ճգնաժամի դեմ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Los Angeles Magazine» պարբերականին:
Ցուցարարներին դիմավորել են լուսասյուներին փակցված թռուցիկներով, որոնք պարունակում էին հետևյալ սպառնալից խոսքերը. «Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+ Իսրայել = 4 եղբայրներ, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզի վրայից: Ինշալլահ»:
Բևեռլի Հիլզի քաղաքապետ Լիլ Բոսեն սոցիալական ցանցերում անմիջապես դատապարտել է թռուցիկները, իսկ քաղաքի ոստիկանական բաժանմունքն ուսումնասիրել է Լա Սիենեգա և Ուիլշիր բուլվարների շուրջ տեղադրված հսկող տեսախցիկների տեսագրությունները՝ փնտրելով պատասխանատուներին:
«Ես բազմիցս կրկնել եմ՝ ատելությունը տեղ չունի Բևեռլի Հիլզում կամ որևէ այլ վայրում: Ես միշտ մերժելու եմ դա, միշտ դեմ եմ արտահայտվելու դրան», – գրել է Բոսեն Facebook-ում հրապարակված գրառման մեջ:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2020 թ.-ի 6-շաբաթյա պատերազմից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղապահ զորքեր տեղադրեց Լաչինի միջանցքի երկայնքով, որով Արցախի հայերը կապվում են արտաքին աշխարհի հետ:
«Ցեղասպանությունը ոչ միայն մարդկանց զանգվածային սպանությունն է: Այն նաև սահմանվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնում են մարդկանց սպանության՝ նրանց սովամահ անելով, դեղորայքից զրկելով, անջատելով տաքությունը և էլեկտրականությունը լեռնային շրջաններում, որտեղ զրոյից ցածր ջերմաստիճան է», – մեջբերում է «Los Angeles Magazine»-ը «The California Courier»-ի սյունակագիր և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը:
Ըստ պարբերականի՝ իրավաբանների հայկական ասոցիացիայի Հայերի իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքս Բաստյանը նշել է, որ իր հայրենակիցների դեմ ատելության հանցագործությունները ոչ միայն աճում են, այլև հիմնականում չեն նկատվում միջազգային հանրության կողմից: Պարբերականը հիշեցնում է, որ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին 2020թ.-ին հարձակման է ենթարկվել պայթուցիկով, սակայն հարձակումը դեռ չի բացահայտվել: Հետաքննությունների դաշնային բյուրոն 50 հազար դոլար պարգևավճար է առաջարկել մեղավորների մասին տեղեկությունների համար։
«Սա պարզապես հանցագործություն չէ մեզնից մեկի դեմ, սա հանցագործություն է բոլորիս դեմ», – ասել է Բաստյանը թռուցիկների մասին: Նա անձամբ գիտի, թե ինչպես դաժան խոսքերը կարող են արագ վերածվել բռնի գործողությունների, ինչպիսիք են եկեղեցու այրումը կամ հայկական դպրոցի վրա արձակված գնդակները:
Հանգստյան օրերին ամերիկահայերի դեմ ուղղված սպառնալիքները դատապարտել է նաև ամերիկահայերի մեծ համայնք ունեցող Ուեսթ Հոլիվուդի քաղաքապետ Սեպի Շայնը:
«Ատելության աճը վկայում է ժողովրդավարության համար լուրջ սպառնալիքի մասին, և մենք բոլորս պետք է շարունակենք հանդես գալ հանուն սիրո և ընդդեմ ատելության», – գրել է Շայնը Twitter-ի իր էջում:
Լրատվամիջոցը նաև հիշեցնում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, որը Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ժամանակ հիշատակել էր «Լաչինի միջանցքում ծանր հումանիտար իրավիճակը»:
19:45 12.07.2025
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվելԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...
19:34 12.07.2025
Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի ՍիրիաԱդրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...
19:21 12.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներիՀուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...
19:10 12.07.2025
ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր ԼեյենըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...
18:57 12.07.2025
Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխաԳազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...
18:45 12.07.2025
Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնինՆիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...