«Կարողացանք իրականություն դարձնել մեր մեծ երազանքը». Մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

«Կարողացանք իրականություն դարձնել մեր մեծ երազանքը». Մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին

18:12 01.02.2023

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Հարություն Մերդինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են Եվրոպայի 2027 թվականի առաջնության՝ Երևանում անցկացմանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի խոսքով՝ միջազգային ֆեդերացիային դիմել են ՀՀ կառավարության առաջարկությամբ և աջակցությամբ.

«Միշտ ցանկացել ենք Հայաստանում որևէ բարձրակարգ միջազգային մրցաշար անցկացնել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ մարմնամարզությունում լավ արդյունքներ ենք գրանցում: Հասկանում ենք, որ առաջնության անցկացումը հսկայական ծախսերի հետ է կապված: Պետք է ունենանք առնվազն մեկ միջազգային կարգի մարզադպրոց, նոր մարզագույք՝ ամեն գործիքից 4 հավաքածու: Ի պատիվ ՀՀ կառավարության՝ կարողացանք իրականություն դարձնել մեր մեծ երազանքը: Եվրոպայի առաջնության անցկացումը բազմաթիվ հարցեր կլուծի նաև մարզաձևի ապագայի համար: Վստահ եմ՝ այս մրցաշարը լավագույններից մեկն է լինելու»:

Գագիկ Վանոյանը նշել է, որ 2027 թվականին Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հայտ էին ներկայացրել նաև Գերմանիան և Անգլիան: Ընդունող երկրի առջև դրվել են հստակ պահանջներ, որոնք պետք է կատարվեն:

Ֆեդերացիայի նախագահն ընդգծել է՝ առաջնության ավարտից հետո մարզագույքն առավելագույնս արդյունավետ բաշխվելու է նաև ՀՀ մարզերում: Հիմնական մրցաշարն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մարզումային համալիրը կլինի առանձին, իսկ նախամրցումայինը` կրկին կլինի համալիրում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ սա երազանքի իրականացում է. «Արդյունքներ գրանցեցինք Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, Օլիմպիական խաղերում և հիմա հասել ենք այս կետին: Եվրոպայի առաջնության անցկացումը մեծ իրադարձություն է: Սրանով լուծում ենք նաև մարմնամարզության ապագայի հարցը, քանի որ մոտ 20 տարի որևէ խնդիր չենք ունենա մարզագույքի առումով»:

Մարմնամարզության աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ևս մեծ իրադարձություն է համարում Երևանում 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացումը.

«Միշտ հայրենիքից դուրս ենք մասնակցում մրցաշարերի, և առաջին անգամ է, որ մրցելու ենք մեր երկրում: Մեր մարզաձևի համար այս առաջնությունը շատ կարևոր է»,- ասել է Արթուր Դավթյանը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ նոր մարզագույքը հետագայում ծառայելու է երիտասարդ սերնդին:

Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը վստահություն է հայտնել, որ մարզիկները կրկնակի պատասխանատվությամբ են մոտենալու Երևանում կայանալիք առաջնությանը և ամբողջ թիմով փորձելու են լավագույնս հանդես գալ: Փորձառու մարզիկը դեռևս վստահ չէ իր մասնակցության հարցում: Մերդինյանի խոսքով՝ եթե այդ տարիքում իրեն լավ զգա, ունենա լավ մարզավիճակ և վարժությունները կատարի նույնքան լավ, որքան հիմա, գուցե մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

13:07 26.06.2025

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

Հունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

13:00 26.06.2025

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

12:52 26.06.2025

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...

Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները

12:45 26.06.2025

Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ողջույնի խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ իրականացված մասնագիտական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության օրենսդրության բարեփոխումների կարևորությունը և ոլորտի ներկայացուցիչների ու մասնակիցների […] ...

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:38 26.06.2025

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱ

12:32 26.06.2025

3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ […] ...

BACK_TO_TOP