19:30 18.08.2018
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագիտական թիմը հակիրճ տեղեկատվական տեղեկանք է պատրաստել անցումային արդարադատության վերաբերյալ.
Անցումային արդարադատությունը դատական և ոչ դատական, ֆորմալ և ոչ ֆորմալ, պատժողական և վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու և խաղաղություն ու համերաշխություն հաստատելու նպատակով:
Անցումային արդարադատության հիմքում ընկած է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը:
Անցումային արդարադատությունը չի կարող համարվել արդարադատության իրականացման հստակ և «փափուկ» ձև: Այն համարվում է արդարադատության հասնելու մոտեցումների հանակարգ: Անցումային արդարադատություն կիրառելու անհրաժեշտություն առաջանում է այն երկրներում, որտեղ ճնշումների և կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում մարդու իրավունքների բազմաթիվ և պարբերաբար կրկնվող խախտումներն այնքան լուրջ են և մեծաթիվ, որ արդարադատության սովորական համակարգը ի զորու չէ ապահովել համարժեք լուծումներ: Հարկ է նշել, որ նման խախտումները պետք է ոտնձգեն մարդկանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների դեմ:
Անցումային արդարադատությունը հիմնվում է տուժողներին հասցված վնասի փոխհատուցման վրա: Այդպիսով՝ մարդը, այս դեպքում՝ տուժողը և նրա արժանապատվությունը դիտվում են որպես առաջնահերթություն, և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ զերծ պահելու մարդկանց սեփական իշխանությունների չարաշահումներից և ապահովելու վերջիններիս անվտանգությունը:
Անցումային արդարադատության մասին խոսելիս, պետք է նախևառաջ պարզել՝ արդյո՞ք պետությունը գտնվում է անցումային փուլում, թե՞ ոչ: Հարցը այն է, թե արդյո՞ք ընձեռվել է հնարավորություն լուծելու ծանր կամ կոպիտ բնույթ ունեցող խախտումները, անգամ եթե այդպիսի հնարավորությունը սահմանափակ է:
Այդպիսի հնարավորությունները ամենից հաճախ ծագում են խաղաղ գործընթացներում, որոնք ուղղված են լուծելու ռազմական բախումները, երբ օրինակ բանակցող կողմերը կարող են վեճի լուծման համաձայնության մեջ ներառել արդարադատությանը վերաբերող մի շարք հարցեր: Այդ հարցերը կարող են արտահայտել քաղաքացիական հասարակության և տուժածների խմբերի պահանջները, որոնք զբաղվում են արդարադատության հարցերով: Այդպիսի օրինակների թվին են դասվում Կոլումբիան, Գվատեմալան, Սալվադորը, Սիերա-Լեոնեն, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը, Լիբերիան, Հարավային Սուդանը, Ֆիլիպինները, Նեպալը և այլ երկրներ: Այս երկրներց մի քանիսում ռազմական կոնֆլիկտը ուղեկցվում էր նաև երկրում տիրող ռեպրեսիվ ռեժիմի հետ:
Անցումային արդարադատության նպատակները կարող են բազմաթիվ լինել՝ կախված իրավիճակից, սակայն հիմնական նպատակը այն է, որ հարգվի առանձին անձանց արժանապատվության իրավունքը, վերացվեն անձանց իրավունքների խախտումները և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեն դրանց հետագա կրկնությունը բացառելու համար: Արդյունքում պետք է վերականգնվի արդարությունը, խաղաղություն հաստատվի հասարակության և իշխանությունների միջև, ինչպես նաև վերականգնվի հասարակական վստահությունը պետության հանդեպ:
Կարելի է ասել, որ անցումային արդարադատությունը նպատակ է հետապնդում ստեղծել հաշվետու ինստիտուտներ, որոնց գոյության և գործունեության շնորհիվ կվերականգնվի սոցիալական վստահությունը: Բացի այդ, այն միտված է ավելի մատչելի դարձնել արդարադատությունը խոցելի և հանցագործությունից տուժած անձանց համար:
Համապարփակություն: Անցումային արդարադատության միջոցները առավել արդյունավետ են, երբ դրանք փոխլրացնում են միմյանց անցումային արդարադատության ռազմավարության շրջանակներում: Յուրաքանչյուր միջոց ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրա արդյունավետությունը կոնկրետ իրավիճակի վրա, տեղական առաջնահերթությունները, սահմանափակումները և հնարավորությունները:
Թափանցիկություն, անկախություն և անաչառություն: Անցումային արդարադատության միջոցները պետք է ընդունվեն որպես իրավաչափ նախևառաջ տուժողների և ընդհանուր առմամբ ամբողջ հասարակության կողմից: Պետական հաստատությունների նկատմամբ վստահության ցածր մակարդակը շատ հաճախ հանդիպում է այն հասարակություններում, որոնք ժառանգել են դաժան վերաբերմունք իշխանությունների կողմից: Անցումային արդարադատության միջոցները պետք է մշակվեն և ներդրվեն այնպես, որպեսզի ցույց տրվի, որ դրանք անկախ են լինելու քաղաքական մանիպուլիացիայից և արտաքին միջամտությունից, արդար և հավասար են վերաբերվելու բոլոր կողմերին և բաց են լինելու հանրային վերահսկողության համար: Առանց այս կառուցվածքային երաշխիքների քիչ հավանական է, որ հասարակությունը կվստահի նշյալ ինստիտուտներին, իր գործընթացներին և եզրակացություններին: Դա կարող է հանգեցնել իշխանության նկատմամբ վստահության վերականգնման անհնարինության և վնասել հաշտության հաստատման հնարավորությանը, կամ էլ նոր վեճի առիթ լինել:
Խորհրդատվական և ակտիվ մասնակցություն: Խորհրդատվությունը շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ խիստ կարևոր են անցումային արդարադատության մշակման և ներդրման գործում: Շահագրգիռ անձինք կարող են ներառել փոքրամասնությունների խմբեր, սփյուռքի ներկայացուցիչներ, անձինք, որոնք գտնվում են իշխանությունից դուրս, տեղական ինքնակառավարման մարմիններ, խոցելի խմբեր, ինչպիսիք են՝ կանայք, երիտասարդները, էթնիկական փոքրամասնությունները, տուժողները և այլն:
Գենդերային ներգրավումը: Գենդերային պատկերացումները պետք է ինտեգրվեն անցումային արդարադատության բոլոր նախաձեռնություններում: Գենդերային արդարության ապահովումը նշանակում է ոչ միայն սեռական և գենդերային բռնության անպատժելիության վերացման և կանխման հնարավորություն, այլ նաև մարդու իրավունքների խախտումների և չարաշահումների փոխհատուցման հավասար մատչելիության ապահովում հետբախումային բարեփոխումների շրջանակներում:
Պայմանավորվածություն համատեքստից: Անցումային արդարադատության՝ ձեռնարկված միջոցները պետք է համապատասխանեն մշակութային, դատական, իրավական և տնտեսական համատեքստին: Դրանց ձևավորումը պետք է կատարվի այնպես, որ համարժեք լինի մի կողմից չարաշահումների և խախտումների ծավալին ու բնույթին, մյուս կողմից տուժողների առաջնահերթություններին և պահանջներին:
Փոխհամագործակցություն քաղաքացիական հասարակության հետ: Քաղաքացիական հասարակության խմբերը հաճախ հանդիսանում են այն գործընկերները, որոնք աջակցում են արդարությանն ու հաշվետվողականությանը, անցումային արդարադատության հարցերի վերաբերյալ իրազեկմանը, նոր պետականության ձևավորմանը և մարդու իրավունքների նկատմամբ հետևողականության զարգացմանը, բարեփոխումների գործընթացների վերապատրաստմանը: Այն դեպքերում, երբ կառավարությունները այդքան էլ պատրաստակամ չեն անցումային արդարադատությանը ներգրավվելու հարցում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են առաջնորդել գործընթացներ՝ կառավարություններին իրենց համապատասխան պարտավորությունների մասին հիշեցնելով, ինչպես նաև նպաստել ճշմարտությունների ոչ պաշտոնական փնտրտուքներին, ինչպիսիք են՝ քաղաքացիների հանձնաժողովները, արվեստի ցուցադրությունները կամ այլ գեղարվեստական արտահայտչամիջոցները բռնության և դաժան վերաբերմունքի պատմության առնչությամբ, որոնք աշխատում են համայնքների հետ նպաստելու հաշտեցման ավանդական գործընթացներին:
Վնաս չպատճառելը: Անվտանգ միջավայրը որոշիչ նշանակություն ունի անցումային արդարադատության գործընթացների համար: Չնայած այն հանգամանքին, որ լրիվ և ամբողջական անվտանգությունը կարող է պահանջել երկարաժամկետ համակարգային բարեփոխումներ, կարևոր է հաշվի առնել տուժողների, վկաների, փաստաբանների, դատախազների, դատավորների, կոմիսարների և անցումային արդարադատության աշխատակիցների անվտանգությունը: Պետք է հաշվի առնել, որ մասնակիցների անվտանգությունը չի կարող ապահովվել և թափանցիկ լինել, որպեսզի բոլոր նրանք, ովքեր հարաբերվում են անցումային արդարադատության գործընթացներին, հստակ պատկերացնեն հնարավոր ռիսկերը:
Ակնկալիքների կառավարում: Անցումային արդարադատության մեխանիզմները գործիքների մի ամբողջ համակարգ են, որոնք կարող ենք օգնել բավարարել անցումային շրջանում գտնվող հասարակությունների պահանջմունքները: Այնուամենայնիվ անցումային արդարադատությունը չի համարվում հասարակության բոլոր պահանջմունքների և խնդիրների լուծման միջոց: Ուստի՝ կարևոր է կառավարել դրա հետ կապված ակնկալիքները, կապված նրա հետ, թե ինչպես են գործելու արդարադատության մեխանիզմները և ինչ պետք է ակնկալել դրանց գործադրումից: Դա կնպաստի անցումային արդարադատության նպատակների առավելագույն իրագործմանը:
Ոչ միշտ է հաջողվում վեճի լուծմամբ հասնել անցումային արդարադատության նպատակների իրականացմանը: Այսպես Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը տևական ժամանակ գտնվել է բռնապետական կարգերի տակ: 1996-1997 թվականների ազատագրման պատերազմի, ինչպես նաև 1998 թվականին բռնկված պատերազմի զոհերի թիվը գնահատվում է մոտ 3-ից 4 միլիոն՝ չհաշված բռնապետ Մաբուտոյի իշխանությունից տուժած անձանց թիվը:
Ինչպես հետագայում արձանագրվեց 2007թվականի 12-14 հունիսին Կինշասայում տեղի ունեցած Զինաթափման, զորացրման և վերաինտեգրման 2-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ անցումային արդարադատությունը անարդյունավետ կիրառվեց, և այդ անարդյունավետությունը կապում էին այն հանգամանքի հետ, որի վեճի լուծման համար առաջնահերթությունը տրվել էր զինաթափման գործընթացին և որպեսզի կարողանան զինաթափեն, զորացրեն և վերաինտեգրեն վեճի 330 հազարի հասնող մասնակիցների, ստիպված էին անպատժելիության երաշխիքով ապահովել դաշտային հրամանատարներին: Ավելին՝ աշխատանքներ էին տարվում նրանց ոչ միայն վերաինտեգրելու ուղղությամբ, այլ նաև իրենց սոցիալական կարգավիճակը բարձրացնելու՝ խթանելու համար իրենց ենթակայության տակ գտնվող խմբավորումների արագ զորացրումը: Ինչ վերաբերում է արդարադատությանը, ապա այն չհասավ իր նպատակին, քանի որ Միջազգային քրեական դատարանը այդ դեպքերի առնչությամբ մեղավոր ճանաչեց ընդամենը մեկ անձի:
Այս պայմաններում ընտրված միջոցները ոչ միայն չծառայեցին անցումային արդարադատության, այլ նաև խոչընդոտ հանդիսացան հանցագործությունների քննման և բացահայտման գործում: Նման իրավիճակը տուժած անձանց մոտ կարող է ձևավորել անարդարության զգացում, քանի որ վերջիններիս համար ակնհայտ է, որ միջազգային հանրությունը ոչ միայն երաշխավորում է հանցագործների անպատժելիությունը, այլ նաև միջոցներ չի խնայում հանցագործների վերաինտեգրման համար՝ թույլատրելով նրանց զբաղեցնել պատասխանատու պաշտոններ վերակազմակերպվող պետական անվտանգության մարմիններում՝ միևնույն ժամանակ ի վիճակի չլինելով փոխհատուցել հանցագործությունից տուժած անձանց պատճառված վնասը:
Այս և նմանատիպ օրինակները ցույց են տալիս, որ անցումային արդարադատությունը միշտ չէ, որ ապահովում է բոլոր խնդիրների լուծումը հետբախումային իրավիճակներում, և այն կարող է մի շարք խոչընդոտների բախվել՝ կապված երկրի ներքին կամ միջազգային իրավիճակի հետ: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է քննարկել նշված մեխանիզմի կիրառման արդյունավետությունը և խելամտությունը՝ համադրելով այն միջազգային նորմերի և հատկապես պատժիչ արդարադատության միջոցների հետ:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...