18:09 02.02.2023
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Հաշվեքննիչ պալատի կողմից «Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի» հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:
Հաշվեքննության եզրակացությամբ` խախտումներ են հայտնաբերվել նախագծերի մշակման և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցելու համար 2017-2019 թվականների բոլոր պայմանագրերի կնքման և կատարման գործընթացում:
Հաշվեքննության ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 300 փորձագետներ պայմանագրերը կնքելու պահին և դրանց կատարման ընթացքում համապատասխան ընկերությունների աշխատողներ չեն եղել և Տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացրել են կեղծ տեղեկություններ:
Իսկ Հիմնադրամի պաշտոնատար անձինք, չստուգելով ընկերությունների կողմից ներկայացված տեղեկությունների արժանահավատությունը, այդ աշխատակիցների համար ընկերություններին վճարել են ընդհանուր 125 մլն 872 հազար 104 դրամ:
Հաշվեքննության եզրակացությամբ խախտում է արձանագրվել նաև տեխնիկական հսկողության պայմանագրերի կնքման և կատարման ընթացքում. փաստացի ծառայություններ չմատուցած որոշ փորձագետներ Հիմնադրամի կողմից ստացել են 10 մլն 809 հազար 130 դրամ: Իսկ Հիմնադրամի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միևնույն ծառայությունը մատուցելու նպատակով համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա չունեցող ֆիզիկական անձանց հետ կնքել են պայմանագրեր և այդ եղանակով վատնելու միջոցով հափշտակել են իրենց վստահված՝ առանձնապես խոշոր չափերի հասնող 37 մլն 284 հազար 300 դրամը:
Ընդհանուր առմամբ, տարբեր դրվագներով պատճառված վնասը կազմել է 173 մլն 965 հազար 534 դրամ:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուղարկված հանցանքի մասին հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում 2023 թվականի հունվարի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթ 18.04.2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավորին վստահված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն առաջացրել է ծանր հետևանք), ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:58 11.07.2025
Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլում երկու անընդմեջ հաղթանակից հետո համառ պայքարում պարտվել է Կիպրոսի թիմին` 69-73: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արենի Օհանյանն է եղել։ Հայաստանի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: ...
13:45 11.07.2025
Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել 14,8 մլն եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի […] ...
13:33 11.07.2025
Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն: Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...
13:20 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։ ...
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...