17:17 04.02.2023
Գյումրիի 3 գերեզմանատներից երկուսը քանի տարի է ունի կիսափակի կարգավիճակ, հուղարկավորությունների համար տեղ չկա, դրանք թույլատրելի են համարվում միայն ընտանեկան գերեզմանոցներում։ Հողակտորները սպառվում են նաև Շիրակ գերեզմանատանը։ Քաղաքապետարանը նոր հողատարածք գնել է, բայց մեկ ու կես տարի է դեռ փաստաթղթային խնդիրներ կան չկարգավորված։ Փաստացի 3 գերեզմանատներում անթույլատրելի հատվածներում հուղարկավորությունները շարունակվում են, հաճախ հին տապանաքարերի ու շիրիմների վնասումներով, երբեմն նաև գերեզմանաքարերի տեղափոխումներով։
Պահպանված արխիվային փաստաթղթերով, քաղաքի առաջին գերեզմանատունը հիմնվել է 1801 թվականին, շուրջ 11 հեկտար տարածքում կատարվել է մոտ 26 հազար հուղարկավորություն: Գերեզմանատունը համարվում է հատուկ պահպանվող տարածք, որտեղ զարդաքանդակներով ու ճարտարապետական տեսքով գերեզմանաքարերից բացի, կարող ենք տեսնել նաև հայտնի մարդկանց հուշատախտակներ ու նախկինում կատարված հաշվառման թվային ցուցանակներ: Առաջին գերեզմանատունը հնավայր է, որտեղ իրար են հաջորդում հարուստի ու աղքատի շքեղ ու համեստ շիրիմները։
Հատկապես հին գերեզմանոցների մեծ մասը անխնամ է, պահպանությունը եկող սերունդներին է թողնվել, որոնց հանդեպ վերաբերմունքը փոխվել է։Հների կողքին նորերն են կառուցվում՝ վնասելով հին գերեզմանոցներն ու շիրմաքարերը, որոնց տարածքներում երբեմն առանց տեղյակ պահելու տապանաքարերի տեղափոխություններ են կատարում։ Գյումրիի երկու հին գերեզմանատներում այսպիսի ապօրինություններ տարիներով են կատարվել։ «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենը չի բացառում, որ քարերը կոտրում և տեղափոխում են վերաթաղումների հետքերը թաքցնելու համար։
«Բացառված չէ, որ այդ տարածքում վերաթաղումներ են եղել, հետքը մաքրելու համար չենք բացառում ոչ մեկս, որ նույն տարածքից հեռացվեին գերեզմանաքարերը, տապանաքարերը, և փաստորեն ստեղծել են իրենց համար բարենպաստ պայմաններ, բայց դժվարություններ են առաջացրել և՛ մեզ, և՛ մյուսների համար»,- նշում է «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Բաղրամյանը։
Ընկերությունը փորձում է իրականացնել շուրջօրյա հսկողություն, բայց 11 հեկտար տարածք և մի քանի մուտքեր ունեցող գերեզմանատունը վերահսկել մեկ աշխատակցով հնարավոր չէ: Խնդիրը փորձում են դեռ նախորդ տարվանից կարգավորել տրամադրվող վկայականների միջոցով, որում հստակ նշվում են գերեզմանոցի տեղանքն ու չափսերը:
«Դա կլինի միակ փաստաթուղթը, որ ժամանակի ընթացքում երկու հարևան գերեզմանատերերի մեջ խնդիր չառաջանա, վեճի առարկա չառաջանա և վերջիվերջո, ամեն մեկը հասկանա, թե իր տարածքը որն է և իր գերեզմանում ինչպիսի հուղարկավորություններ են կատարված»,- ասում է Էդվարդ Բաղրամյանը։
Արդեն մի քանի հարյուր վկայական են տրամադրել, «Շիրակ» գերեզմանատան հարևանությամբ ձեռք բերված մոտ 9 հեկտար տարածքում հուղարկավորությունները կկատարվեն միայն վկարագրերով և ընտանեկան գերեզմանոցի համար մինչև 12.5 քմ տարածքի տրամադրման պայմանով: Նոր գերեզմանատան տարածքը գնվել էր նախկին Մարմաշեն խոշորացված համայնքից, բայց մեկ ու կես տարի է դեռ փաստաթղթավորման գործընթաց է գնում:
Մինչ նոր տարածքի իրացման հաստատումը, «Հավերժ հիշատակ»-ը հին գերեզմանատներից հեռացնելու է աղբն ու կոտրված շիրմաքարերը, բայց փոքր ռեսուրսներով մեծ ծավալի աշխատանքն ինքնուրույն ավարտել չեն կարող, դիմել են նաև հանգուցյալների հարազատներին օգնել գերեզմանոցների և շրջակա տարածքները մաքրելու աշխատանքներում:
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...