4 ընկերություններ ձմեռային սպասարկում են իրականացնում Շիրակի մարզի ավելի քան 280 կմ երկարության ճանապարհներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

4 ընկերություններ ձմեռային սպասարկում են իրականացնում Շիրակի մարզի ավելի քան 280 կմ երկարության ճանապարհներին

19:39 03.02.2023

Շիրակի մարզի Գյումրի -Բավրա միջպետական ավտոճանանապարհի Վարդաղբյուրի խաչմերուկը ձմռան ամիսներին երթևեկության համար ամենավտանգավոր հատվածն է, բուքն ու տեսանելիության բացակայությունը անպակաս են, մեքենաների արգելափակումները ևս։ Ձմռան երկու ամիսներին Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունների համար հանգիստ է եղել։ Պատճառը տեղումների բացակայությունն էր։ Իսկ այս մի քանի օրերի առատ ձյան հետևանքով ընկերություններւ վերադարձել են  շուրջօրյա հերթապահության։

«Այս պահին մեր ընկերությունը սպասարկում է Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանի հանրապետական, միջմարզային և համայնքային ճանապարհները։ Մինչ այս պահը խնդիրներ չենք ունեցել, խցանումներ չենք ունեցել»,- ասում է Աշոցքի ԱՃՏ ՓԲԸ աշխղեկ Վարդան Մովսիսյանը։

Ձյան առատ տեղումների ժամանակ այս ճանապարհը հաղթահարել հիմնականում դժվար է ծանր բեռնատարների համար։ Փրկարարներն ու  ճանապարհը սպասարկող ընկերությունն օգնության կանչերն այս ճանապարհահատվածից են ստանում։ Ձմռան ամիսներին Վարդաղբյուրի խաչմերուկում գտնվող արագ արձագանքման հետակետը ևս անցնում է շուրջօրյա հերթապահության։ Օգնության կարիք ունեցող վարորդների ու ուղևորների համար հենակետն ապահովված է անհրաժեշտ պայմաններով։

Մարզի միջպետական, հանրապետական ու միջհամայնքային նշանակության ճանապարհները սպասարկում են չորս ընկերություններ։ Ընթացիկ ձմեռային պահպանման, ինչպես նաև ամառային սպասարկման համար ճանշին ընկերություններին հատկացվել է 263 մլն․դրամ, նախորդ տարվա համեմատ այն ավելին է մոտ 60 միլիոնով։

«Շիրակի մարզի համար հատկացվել է շուրջ 263 մլն․դրամ, որի շրջանակում արդեն իսկ ձմեռային աշխատանքներ կիրականացվեն շուրջ 280 կմ, իսկ ամառայինը՝ շուրջ 95 կմ երկարության ճանապարհներին։ Շուրջ 30 կմ-ով ավելին  է 2022թ․-ի ձմեռային սպասարկման ճանապարհահատվածը և ամառային սպասարկման ճանապարհահատվածը 50 կմ-ով ավելի է 2022թ․-ի ամառային սպասարկման ճանապարհահատվածից»,- նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Մինչ այժմ տեղումները մարզում համարվում էին նորմայից պակաս, հետևաբար և շինընկերությունների աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ քիչ, թեև ձմեռային պահպանությունը այս ընթացքում փոխարինել են ամառայինով։ Մարզին հատկացված գումարը բավարարում է ճանապարհների ձմեռային սպասարկման շուրջ 57 տոկոսի, իսկ ամառայինի շուրջ 18 տոկոսի կատարման համար։

«1կմ ճանապարհատվածի սպասարկման համար Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների համար կազմում է 770․000դրամ։ Ախուրյանի տարածաշրջանի համար 1 կմ 624․000 դրամ է, Անիի տարածաշրջանի ձմեռային սպասարկման գումարը 642․000 դրամ է։ Մրցութային ընտրված գներ են, իրենց առաջարկած 1կմ-ի սպասարկման արժեքն է, երեքն էլ տարբեր են»,-ընդգծել է Խնձրցյանը։

Ճանշինընկերությունների հետ սպասարկման պայմանագրերը կնքվում են 5 տարի ժամկետով։ Առաջնային է համարվում նաև մեքենա-մեխանիզմներով ապահովվածությունը։ 45 միավոր մեքենասարքավորումները, կուտակած աղն ու ավազը, բավարար է ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար։

4 ընկերությունների հետ կնքված պայմանագրով ֆինանսավորումը կատարվում է նոյեմբերի 16-ից մինչև մարտի 31-ը իրականացվող ձմեռային սպասարկման համար։ Տեղումները ձմռան երկու ամիսներին քիչ էին, բայց տարիների փորձով ու բնության օրինաչափությամբ են համոզվել, որ Հայաստանի հյուսիսում ձյուն լինում է մինչև ապրիլ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

17:20 09.06.2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP