18:34 03.02.2023
«ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. զարգացման ռազմավարության» նախագիծն այսօր ներկայացվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նախագծի հիմնական ուղղությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով՝ 2023-2030 թթ. ռազմավարությամբ սահմանված նպատակներից մեկը Հայաստանը բարձր նվաճումների երկիր դարձնելն է: Սահմանվել են բավական հավակնոտ թիրախներ, և դրանք իրականացնելու համար առկա են բոլոր հիմքերը:
Մարզադպրոցների գործունեություն միասնական մոդելի ներդրում
Ներկայում Հայաստանում գործում է 174 մարզադպրոց, որոնցից միայն 26-ն են ՊՈԱԿ, մյուսները՝ համայնքային պատկանելության մարզադպրոցներ են: Նախարարի տեղակալը կարևորել է հանրապետության բոլոր համայնքներում մարզադպրոցների առկայությունը: «Եթե չենք ցանկանում հիվանդանոցներ կառուցել, պետք է մարզադպրոցներ կառուցենք»,- շեշտել է Կարեն Գիլոյանը:
Յուրաքանչյուր մարզում մեկական պետական համալիր մարզադպրոցի հիմնում
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մարզադպրոցների հիմնումը թույլ կտա չսահմանափակել սպորտային ուղղվածությունը, զարգացնել նաև խաղային մարզաձևերը և չհիմնվել միայն հենակետային մարզաձևերի վրա: «Մենք մեծ հաջողություններ ենք գրանցում ըմբշամարտում, ծանրամարտում, բռնցքամարտում, սամբոյում և ձյուդոյում, սակայն ժամանակն է զարգացնել նաև խաղային մարզաձևերը: Ռազմավարության ծրագրով նախատեսում ենք նաև արագ հավաքվող, թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճներ տեղադրել. առաջինը կտեղադրվի Երևանի մերձակա շրջաններից մեկում: Դրանք նախատեսված կլինեն բասկետբոլի, ֆուտզալի, վոլեյբոլի, մասամբ նաև հանդբոլի համար»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:
Մարզադպրոցներում բաց դռների օրեր և մրցույթների կազմակերպում
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ այն օժտված երեխաների բացահայտման նպատակ է հետապնդում, որպեսզի մարզիչները հանրակրթական դպրոցներից ևս կարողանան տաղանդավոր երեխաների ընդգրկել:
Միջազգային չափանիշներին համապատասխան մարզաբազաների ստեղծում և ներդրումային ծրագրերի մշակում
Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանում այսօր միջազգային չափանիշներին համապատասխան մարզաբազաների լուրջ խնդիր կա, քանի որ առկա է այդպիսի ընդամենը 2 բազա՝ Ծաղկաձորի մարզաբազան և Օլիմպավանը: Ծանրամարտի համար քիչ թե շատ հարմար է նաև Աբովյանի մարզադպրոցը. «Այլ բազաներ, ցավոք, չունենք: Իսկ դա նշանակում է, որ խնդիրների առաջացման դեպքում մարզիկները զրկվում են ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորությունից: Բավական է հավաքականը մեկ կամ երկու հավաք չանցկացնի, ամբողջ տարին կարելի է ձախողված համարել: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզաբազաների ստեղծումն ուղղակի անհրաժեշտություն է»:
Մարզական համալիրների կառուցում և գույքի ապահովում
2022 թվականին մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ հասարակական կազմակերպություններին անհատույց սեփականության իրավունքով, ընդհանուր առմամբ, տրամադրվել է ավելի քան 280 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Այս տարի գույքի ձեռքբերման 100 մլն դրամ արժողությամբ ծրագիր է նախատեսվում. 2024-2030 թթ. այդ նպատակով կհատկացվեն շատ ավելի մեծ գումարներ:
Կարեն Գիլոյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը շուտով կսկսի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի կառուցման աշխատանքները, որը Երևանում 2027 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնության համար ծառայելու է որպես մարզումային դահլիճ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկառուցվի մրցումային դահլիճը, իսկ 2024 թվականից սկսած՝ միջնաժամկետ կտրվածով կդրվի նոր գույք ձեռքբերելու ծրագիրը: Մինչև 2026 թվականը կլինի 6 լրակազմ, որոնցից յուրաքանչյուրը 80-90 հազար եվրո կարժենա: ԿԳՄՍ նախարարի տեղակալի գնահատմամբ՝ Եվրոպայի առաջնությունից հետո Հայաստանն առնվազն 15 տարի մարմնամարզությու գույքի խնդիր չի ունենա :
«Նմանօրինակ գույքային ծրագիր իրականացնում ենք նաև այս տարվա ծանրամարտի Եվրոպայի առաջնության համար: Մոտ 1.5 մլն դոլարի գույք ենք ձեռք բերել, ԵԱ-ից հետո՝ 2024 թվականին, կանցկացնենք ևս մեկ միջազգային մրցաշար հավանաբար արդեն երիտասարդների պայքարում, այնուհետև գույքը կբաժանվի մարզադպրոցներին »,- փաստել է Կարեն Գիլոյանը:
Նրա խոսքով՝ շուտով կավարտվի Գյումրիում Ա. Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումը, որը նույնպես կխթանի 13 մարզաձևի զարգացումը: Ներկայում կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի դպրոցը, բանակցություններ են ընթանում Վիկ Դարչինյանի և Արթուր Աբրահամի հետ՝ նրանց անվամբ մարզադպրոցներ կառուցելու հարցով:
Ռազմավարական այլ ծրագրեր
Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ ռազմավարության նախագծում առաջարկներ կան մարզիչների մասնագիտական զարգացման վերաբերյալ: Ուշադրություն է դարձվելու մասսայական սպորտին, որի շրջանակում իրականացված միջոցառումներին անցած տարի մասնակցել է շուրջ 61 հազար մարդ, այդ թվում՝ Վարչապետի գավաթի 5 մրցաշարերին: Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև մարզերում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու պահպանմանը՝ զարգացնելու մասսայական սպորտը:
Անդրադարձել է կատարվել նաև գիտամեթոդական և բժշկահետազոտական կենտրոն ունենալու անհրաժեշտությանը:
Նախատեսվում է նաև ընդլայնել միջազգային սպորտային կազմակերպություններին մասնակցությանը՝ որակյալ մարզչական անձնակազմ ունենալու նպատակով: Կներդրվի ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների կամավոր ատեստավորման գործընթացը:
13:47 26.06.2025
Եզրափակչում կհանդիպեն Գերմանիան և Անգլիան․ Մ21 ԵԱ13:38 26.06.2025
36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանքՀունիսի 24-ին Նոյեմբերյանի քննչական բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 36-ամյա տղամարդը, որը 2024 թվականի նոյեմբերի 19-ից Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին: ...
13:30 26.06.2025
Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցելԱշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ […] ...
13:23 26.06.2025
Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն ենՊորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն կարող են գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։ Այս մասին հայտնում է A Bola-ն: Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»: Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ […] ...
13:16 26.06.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողելՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...
13:07 26.06.2025
Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...
13:00 26.06.2025
«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...