«Քաղցկեղը դատավճիռ չէ» ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա. Անահիտ Ավանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.04 oC

«Քաղցկեղը դատավճիռ չէ» ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա. Անահիտ Ավանեսյան

14:40 04.02.2023

««Քաղցկեղը դատավճիռ չէ» ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա»,- Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հայկական ուռուցքաբանության երրորդ կոնգրեսին, ներկաներին ողջունելով, ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը վստահեցրել է՝ արվում է ամենը, որ քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման գործում Հայաստանը հետ չմնա զարգացած և որևէ երկրից։

2023 թվականին ճառագայթային բուժման նոր տեխնոլոգիական մասնաշենքն ամբողջովին կգործարկվի, որից հետո, կարող ենք ասել, որ Հայաստանն ունի սարքավորումային լիարժեք հագեցվածությամբ ճառագայթային կենտրոն։

Քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը ավելի հասանելի կդառնա ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումից հետո. ընդգծել է Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ հիմա էլ մեր երկրում անվճար է չարորակ նորագոյացությունների վիրահատական միջամտությունը, բայց մի շարք հետազոտությունների, քիմաթերապևտիկ դեղերի, բարորակ նորագոյացությունների վիրահատության համար դեռևս վճարում է պացիենտը։

Ուռուցքաբանության ամենամյա կոնգրեսի բացմանը Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ազգայի ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է ոլորտի վերջին ձեռքբերումները, խոսել ճառագայթային ուռուցքաբանության մեծ առաջընթացից ու էնդոսկոպիկ վիրահատությունների հաջողություններից։ Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանում քաղցկեղի բուժումը համարյա չի զիջում զարգացած երկրներում առաջարկվող բուժումից ու հավելել, որ շատ մոտ ապագայում այլևս չի ասվելու «համարյա»։

Հայկական ուռուցքաբանության ամենամյա կոնգրեսին ներկա գտնվելու համար Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իրանից, Եվրոպական երկրներից Հայաստան ժամանած անվանի ուռուցքաբանները հայ բժիշկների հետ երկու օր մասնակցելու են գիտական քննարկումների, անցկացվելու են վարպետության դասեր։

Возможно, это изображение 6 человек, люди стоят, люди сидят и в помещении

Возможно, это изображение 4 человека

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Բելառուս

13:40 17.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Բելառուս

Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, եկեղեցականաց շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Մինսկ (Բելառուսի Հանրապետություն), ուր մայիսի 18-ին կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը։ ...

ԿԳՄՍ նախարարն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

13:26 17.05.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։ Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ […] ...

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը

13:00 17.05.2025

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Ժոզե Մոուրինյուի՝ ազգային թիմը գլխավորելու մասին տեղեկությունը, հայտնում է Record-ը: Ավելի վաղ նշվել էր, որ կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո: 62-ամյա Մոուրինյուն գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը Թուրքիայի առաջնությունում երկրորդն է և 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային»: ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

12:50 17.05.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ...

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

12:40 17.05.2025

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Շաբաթ օրը Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ, որը գնահատվում է որպես չափավոր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Կեսգիշերից հետո միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը դարձել է Երկրի մագնիսոլորտում թույլ խանգարումների պատճառ։ Մի քանի ժամ հետո այդ խանգարումները ուժգնացել են և հասել G2 […] ...

Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․  Գոնսալես

12:30 17.05.2025

Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․ Գոնսալես

«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մոնոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպան Լեանդրո Կաբրերայի ստացած կարմիր քարտը: «Կաբրերան կարող էր խուսափել հեռացումից, բայց Յամալը չափազանցրեց ամեն ինչ: Ես նրան ասացի, որ դադարի սուզվել և սադրել: Յամալը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսի հարվածից հետո չէր կարող նման կերպ ընկնել»,- Գոնսալեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ […] ...

BACK_TO_TOP